Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մյասնիկյանի անձնական իրերը։ Ահա լեգենդար հեղափոխական Կամոյի հեծանիվը, «երկաթյա դիվիզիայի» հրամանատար Գալի թուրը: Առանձին բաժին է նվիրված Բաքվի հերոսական կոմունային (որի մասին դուք կարող եք կարդալ «Բաքվի 26 կոմիսարներ» զրույցում):

Բազմաթիվ են ձայաստանում սովետական կարգերի հաստատման համար հայ աշխատավորների մղած պայքարի մասին պատմող փաստաթղթերն ու լուսանկարները: Գեղեցիկ ձևավորված դիորաման մեզ տեղափոխում է 1920 թ Երևանը, և մենք տեսնում ենք, թե ինչպես են 11-րդ կարմիր բանակի զորամասերը Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցով մտնում քաղաք: Ահա և հեռագրական այն ապարատը, որով Ս Կապանք հեռագրեց Լեհինին Հայաստանի սովետականացման մասին:

Վերածնված հայ ժողովուրդն սկսեց իր նոր կյանքի կառուցումը: Հետաքրքիր է կարդալ նորաստեղծ սովետական կառավարության դեկրետները, դիտել Շիրակի ջրանցքի, Ձորագետի հիդրոէլեկտրակայանի և համաժողովրդական այլ կառույցների մասին պատմող լուսանկարներն ու փաստաթղթերը: Ահա և այն առաջին հաստոցներից մեկը, որ հեռավոր 1922 թ Ռուսաստանի Վիչուգա քաղաքի տեքստիլագործները որպես նվեր ուղարկեցին Լենինականի նորաստեղծ տեքստիլ ֆաբրիկային

Թանգարանի բազմաթիվ ցուցանմուշներ պատմում են Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցության, նրա քաջարի զավակների հերոսության մասին: Առանձին բաժիններ են նվիրված հայ անվանի զորավարներին ու Սովետական Միության հայ հերոսներին: Արժեքավոր ցուցանմուշներից է 89-րդ հայկական (Թամանյան) դիվիզիայի 390-րդ Սևաստոպոլյան գնդի դրոշը, որը հայ մարտիկները հասցրին մինչև Բեռլին:

Սովետական ժողովուրդը նոր հերոսություն ցուցաբերեց ետպատերազմյան շրջանում: Կարճ ժամանակում վերականգնվեց պատերազմի հետևանքով քայքայված ժողովրդական տնտեսությունը Սովետական Հայաստանի աշխատավորները արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառներում հասան աշխատանքային նոր հաջողությունների Բազմաբովանդակ են հանրապետության այդ տարիների և այսօրվա կյանքն արտացոլող ցուցանմուշները: Դրանք «Արփա-Սևան» թունելի, Հայկական ատոմային էլեկտրակայանի շինարարների, հայ քիմիագործների, մեքենաշինարարների, մետալուրգների, գյուղատնտեսության առաջավորների աշխատանքային սխրանքների վկաներն են:

Թանգարանի ցուցադրությունն ավարտվում է բարեկամության սրահով, որտեղ զետեղված նյութերը վառ կերպով արտացոլում են ՍՍՀՄ ժողովուրդների անխախտ բարեկամությունը: Բազմաբովանդակ ու աշխույժ է թանգարանի առօրյան: Այստեղ կազմակերպվում են բազմաթիվ հանդիպումներ պատերազմի վետերանների, աշխատանքի հերոսների, մշակույթի ու գիտության գործիչների, անվանի այլ մարդկանց հետ: Հարյուրավոր աշակերտներ թանգարանում են անցնում պիոներական կազմակերպության շարքերը, ստանում կոմերիտմիության ան դամատոմսեր:

Հայաստանի պատմության թանգարան

Եթե որևէ մեկին հետաքրքրում է, թե Հայաստանի տարածքում մարդիկ ինչպես են ապրել մեզանից հազարավոր տարիներ: