Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազատագրման ճիշտ ուղին և գլխավորում նրանց պայքարը շահագործական կարգերի դեմ Շահումյանը հայ բանվորին ու գյուղացուն կոչում էր հեղափոխական պայքարի ցա- րիզմի դեմ, մեծ համակրանքով էր վերաբերվում արևմտահայերի ազատագրական շարժմանը և խստորեն դատապարտում սուլթանական Թուրքիայի ցեղասպանության (գենոցիդի) քաղաքականությունը։

Շահումյանը հայ ժողովրդի հարազատ զավակն էր և միաժամանակ համառուսաստանյան ու եվրոպական միջավայրի ծնունդ և բարձրացավ համակուսակցական խոշոր գործչի աստիճանի։ Նա բուռն գործունեություն ծավալեց հատկապես Բաքվում բոլշևիզմի կովկասյան միջնա¬բերդում, դառնալով նրա բազմազգ պրոլետարիատի սիրելի առաջնորդը, Անդրկովկասի բոլշևիկների ճանաչված ղեկավարը։ Ցարական դաժան ռեակցիան, անլուր հալածանքները, հաճախակի բանտարկություններն ու աքսորն անզոր էին ընկճելու աննկուն, «կարծրաքար» հեղափոխականին։ «Աշխատանքի պայմաննե-րը, — գրել է Ստ․ Շահումյանը, — սոսկալի դժվարացել են մեզ տառացիորեն խաչում են, ամեն կողմից թքակոծում են, ստորացնում։ Բայց մենք չենք վհատվում։ Հավատը դեպի ապագան և սերը դեպի գործը անսպառ եռանդ են ներշնչում մեզ»

Գործելով հարաճուն եռանդով ու խորիմացությամբ, Շահումյանը համախմբում էր աշխատավոր զանգվածներին, կոփում անվեհեր կոմունիստների, հեղափոխականների, որոնց մեջ էր նաև իր ընտանիքը։ Նա մերկացրեց 1914—1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի անարդարացի, զավթողական բնույթը և ցույց տվեց, որ իսկական խաղաղության կարելի է հասնել միայն սոցիալիզմի օրոք։ Տարբեր երկրների բանվորներն ու գյուղացիները պետք է կռվեն ոչ թե միմյանց, այլ սեփական շահագործողների դեմ։ Այդպես վարվեցին Ռուսաստանում և 1917 թ փետրվարին տապալեցին ցարական ինք- նակալությունը։ Շահումյանն ազատվեց վերջին աքսորից (Սարատովում) և դեռևս վերադարձի ճանապարհին հեռակա կարգով ընտրվեց Բաքվի բանվորական սովետի նախագահ, որը վկայում է նրա մեծ հեղինակության մասին։

Վ․ Ի․ Լենինի հավատարիմ զինակից և կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ։ Ստ․Շահումյանը խոշոր ավանդ ունի Հոկտեմբերյան սոցիալիստակամ մեծ հեղափոխության նախապատրաստման ու կազմակերպման մեջ։ Շուտով, 1917 թ դեկտեմբերին նա նշանակվեց Կովկասի