վորել։ Նրա հայրը սնանկացել էր։ Երբ Վիլյամը մեծանում է, ստիպված է լինում փախչել հայրենի քաղաքից։ Ավանդությունը պատմում է, որ նրան հետապնդում էր կալվածատերը, որի անտառներում Վիլյամը եղջերուներ էր որսում և դեռ հանդուգն բանաստեղծություններով էլ ծաղրում նրան։ Իրականում այդպես է եղել, թե ոչ, ստույգ հայտնի չէ հայտնի է միայն, որ երիտասարդ հասակում հեշտ չի ապրել, որ ի վերջո հասել է Լոնդոն, հավանորեն պատահաբար ընկել թատրոն, որը, սակայն, սիրել է ընդմիշտ։ Թատրոնում Շեքսպիրը փոքրիկ դերեր էր խաղում։ Նա նշանավոր դերասան չդարձավ, բայց դրա փոխարեն լավ ճանաչեց բեմը։ Դա նրան շատ օգնեց, երբ սկսեց թատրոնի համար պիեսներ գրել ճիշտ է, այն պահից, երբ Շեքսպիրն իր մեջ դրամատուրգի ձիրք հայտնաբերեց, նրա կյանքն ընթացավ արտաքուստ միապաղաղ ու միօրինակ' աշխատանք, աշխատանք և դարձյալ աշխատանք։ Ըստ երևույթին, նա ոչ մի տեղ չի մեկնել և իր ամբողջ ժամանակն անց է կացրել գրասեղանի առջև կամ բեմում, ուր ինքն էլ օգնում էր իր պիեսների բեմականացմանը։ Բայց փոխարենը ճանապարհորդում, մարտնչում ու պայքարում էին Շեքսպիրի կատակերգությունների և ողբերգությունների հերոսները։ Շեքսպիրի ապրած ժամանակները դժվարին էին, տագնապալից ու փոթորկալից։ Անգլիան պատերազմներ էր մղում, զավթում նորանոր գաղութներ Այդ բուռն ժամանակներն իրենց արտացոլումն էին գտնում մեծ դրամատուրգի ցանկացած ստեղծագործության մեջ' անկախ նրանից, թե որ դարաշրջանում կամ երկրում էին ծավալվում գործողությունները։ Շեքսպիրի հերոսները տառապում էին, ուրախանում, հուզվում՜ ինչպես կենդանի մարդիկ, ինչպես նրա ժամանակակիցները։ Իր հերոսների հետ տառապում, ուրախանում, հուսահատվում, հուսադրվում, պայքարում էր ինքը՝ Շեքսպիրը։ Նա նաև երբեք չէր մոռանում իր գլխավոր հանդիսատեսին, ոչ թե հարուստներին ու ազնվականներին, այլ հասարակ ժողովրդին նավաստիներին, ֆերմերներին, զինվորներին, աշակերտներին, ենթավարպետներին, ձկնորսներին, որոնք լցնում էին թատրոնի դահլիճը; Շեքսպիրը շատ պիեսներ է գրել։ Դրանցից է «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը՝ տխուր ու հրաշալի մի լեգենդ պատանի սիրահարների մասին, որոնք իրենց ընտանիքների միջև եղած անմիտ ու դաժան թշնամության զոհը դարձան։ «Համլետ» ողբերգությունը պատմությունն է այն պատանու, որը պայքարում էր կեղծիքի ու խաբեության դեմ և ընկավ անհավասար կռվում։ Շեքսպիրի այս և ուրիշ շատ պիեսներ ապրում են մինչև հիմա և հուզում մարդկանց նույնքան, որքան այն ժամանակ, երբ գրվել են։ Մարդիկ կարդում են Շեքսպիրի պիեսները, դիտում դրանց բեմադրությունները, վիճում նրա հերոսների ճակատագրերի ու բնավորությունների շուրջը։ Երբեմն նրանք սկսում են խորհել ո՞րն է գաղտնիքը, ինչու Շեքսպիրի պիեսները չեն մոռացվում և շարունակում են ապրել, ինչու մինչև հիմա հանդիսատեսն ուզում է դիտել դրանք, իսկ դերասանները երազում են խաղալ։ Ում մասին էլ, որ գրել է Շեքսպիրը դանիական արքայազնի, եգիպտական թագուհու, թե վենետիկցի զորավարի, նա միշտ պատմել է մարդկային մեծ զգացմունքների մասին զգացմունքներ որոնք բոլոր դարերում ու ժամանակներում հուզել են և միշտ պիտի հուզեն մարդկանց։ Պիեսներից բացի, Շեքսպիրը գրել է նաև բանաստեղծություններ սոնետներ։ Շեքսպիր կարդալը հեշտ չէ բայց խիստ հետաքրքիր է։ Երբ դուք մեծանաք, կկարդաք նրա բանաստեղծություններն ու պիեսները, թատրոնում կդիտեք նրա պիեսների բեմադրությունները և, անկասկած, կհասկանաք, որ նա աշխարհի մեծ գրողներից է։
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/328
Արտաքին տեսք