Ինչպես աշխարհի շատ ու շատ ժողովուրդներ, հայ ժողովուրդը ևս մեծ -հետաքըրքրություն է ցուցաբերել Շեքսպիրի ստեղծագործության նկատմամբ 19-րդ դարի կեսից սկսած մինչև այժմ նրա երկերը թարգմանվել են ու թարգմանվում են հայերեն Անգերազանց են մանկավարժ, հրապարակախոս, հասարակական գործիչ Հովհաննես Մասեհյանի (1864-1931) կատարած թարգմանությունները Նույն դարի 60-ական թվականներից Շեքսպիրի պիեսներն սկսել են բեմադրվել հայ թատրոնում Բեմում շեքսպիրյան հերոսների փայլուն կերպարներ են ստեղծել մեծատաղանդ դերասաններ Պ Ադամլանը, Սիրանույշը, Վ Փափազյանը, Ա Ոսկանյանը, Լ Ներսիսյանը և շատ ուրիշներ Մեծ դրամատուրգի ստեղծագործության ուսումնասիրությամբ զբաղվել են բազմաթիվ հայ մտավորականներ, գրականագետներ, գրողներ Հայկական ՍՍՀ-ի գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտում գործում է շեքսպիրա գիտական կենտրոն Երևանում պարբերաբար անց են կացվում շեքսպիրյան ներկայացումների համամիութենական փառատոներ, որոնց մասնակցում են ինչպես մեր հանրապետության, այնպես էլ Մոսկվայի, Լենինգրադի, եղբայրական մյուս հանրապետությունների թատերական կոլեկտիվները։
Շիրազ Հովհաննես Թադևոսի
1915-1984
Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) շուկայում շրջում էր 7—8 տարեկան մի տղա, որի հորը թուրքերն սպանել էին սեփական բանջարանոցում, իսկ մորն ու քույրերին նա կորցրել էր քաղաքը սրի քաշելու գիշերը Հանկարծահաս աղետից միանգամից անապաստան դարձած մանուկն ընկել էր որբանոց Այժմ, որբանոցից փախած, անտեր ու անօգնական, շրջում էր շուկայում և իր գոյությունը պահպանում ջուր ծախելով Մի օր էլ նրա դեմն է դուրս գալիս մի խեղճ կին ու գիրկն առնում նրան մայրը գտել էր կորցրած որդուն Այդ երեխան Օնիկ Կարապետյանն էր հայ ժողովրդի ապագա մեծ բանաստեղծ Հտվհաննես Շիրազը Մայրը գուրգուրանքով է շրջապատում իր միակ տղային, նրան տալիս կոշկակարի մոտ արհեստ սովորելու Աստիճանաբար վերքերն սպիանում են Ապագա բանաստեղծն սկսում է աշխատանքին զուգահեռ դպրոց հաճախել ու ոտանավորներ հորինել, որոնք ստորագրում էր Հովհաննես Շիրակ «Տժվժիկը» հայտնի պատմվածքի հեղինակ Ատրպետը ծանոթանում է պատանու բանաստեղծություններին և առաջարկում Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև, նրա խոսքերով ասած, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն
—Այդ օրվանից ես դարձա Հովհաննես Շիրազ,— հիշում էր սիրո ու բնության անմահ երգիչը
1935 թ լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որով հեղինակը գարնանային թարմություն ու նորություն էր բերում մեր բազմադարյան քնարերգությանը Բանաստեղծի համբավը լայն տարածում է գտնում
1937 թ Շիրազն ընդունվում և 1941 թ ավարտում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը
Շիրազը դեռ լրիվ չէր մտել իր ստեղծագործական հունի մեջ, երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը Հայրենիքը, բնությունը, մորն ու մարդուն օրհներգող երգիչն իսկույն հանդես է գալիս իր նշանավոր «էքսպրոմտով»
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,