Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ

Հովհաննես Շիրազի բանաստեղծական աշխարհում հայրենիքը սարերի ու հանդերի, դաշտերի, ձորերի ու աղբյուրների, ճարտարապետական կոթողների ու հուշարձանների, մարդու երազանքների ու ժողովրդի պատմության մի ամբողջություն է ճայրենիքը կերպավորելու համար նա դիմում է նրա դեմքը խորհրդանշող, ժողովրդի համար սրբազան անունների՝ Հայաստան, Երևան, Վան, Անի, Սևան, Մասիս, Սիփան, Հրազդան Զվարթնոց, պատմական անցյալի ազգապահպան դրվագների՝ Ավարայրի ճակատամարտ, Սարդարապատի հերոսամարտ։

1944 թ , երբ պատերազմն արդեն տեղափոխվել էր թշնամու տարածքը, Շիրազը դիմում է աշխարհի ստեղծման աստվածաշնչյան առասպելին և գրում «Բիբլիական» պոեմը, որտեղ արտահայտել է մարդու հզորությունը և կարողությունը դժվարությունները հաղթահարելու ճանապարհին Այդ պոեմը համաշխարհային քնարերգության լավագույն գործերից է։

Շիրազը մի առանձին ջերմությամբ է երգում հայ ժողովրդի սոցիալիստական վերածնունդը, արտահայտում բանաստեղծի իր անխառն ուրախությունն ու հրճվանքը ճիշենք նրա «Հայ ժողովրդի երգը», «Հրազդան», «Մեր գյուղերի անունները» և այլ գործեր։

Տաղանդավոր բանաստեղծը մայրական սիրո մեծ երգիչ է։ Մայրը բանաստեղծի համար հուշերի գիրք է ու կենդանի հուշարձան, կյանքի աղբյուր, ինչպես արևը, որով պայմանավորվում է հայրենիքի, բնաշխարհի, մարդու, սիրո ու երջանկության գոյությունը Մորը նվիրված նրա անզուգական բանաստեղծությունները կազմում են մի ստվար հատոր՝ «Հուշարձան մայրիկիս» խորագրով։

Հ-ովհաննես Շիրազը պաշտամունքի հասնող սիրով էր սիրում երեխաներին Ահա դրա արտահայտություններից մեկը

Երբ գրկում եմ բալիկներիս,
Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,
Երբ գրկում եմ ձագուկներիս,
Ձեզ եմ գրկում հայ գալիքներ
Կուզեմ դառնան տիեզերքիս
Աստղերը ձեզ խաղալիքներ

Բանաստեղծի ստեղծագործությունն ամբողջական են դարձնում առակների «Օձն ու մեղուն», «Առակս զինչ ցուցանե » և քառյակների «Յոթնապատում» գրքերը։

Շիրազն ապրել է ստեղծագործական լիաբուռն կյանքով, վայելել է իր ժողովրդի ամենաջերմ սերը, արժանացել ՀՍՍՀ պետական մրցանակի Նրան կարդում են Սովետական Միության ժողովուրդները Նրա փառքը տարածվել է աշխարհով մեկ, հպարտության զգացումով լցրել ամեն հայի սիրտ Նրա բանաստեղծություններն ու պոեմները թարգմանվել են աշխարհի ավելի քան 40 լեզուներով։

Մեծ բանաստեղծի աճյունը հանգչում է Կոմիտասի զբոսայգու պանթեոնում։


Շիրվանզադե

1858—1935

Աղքատությունն ու հոգսը Շամախի քաղաքի (Ադրբեջանում) շատ ընտանիքների ամենօրյա հյուրն էր Մարդկանց վիճակն ավելի էին ծանրացնում հետամնացությունն ու տգիտությունը Դառն կյանքով էր ապրում նաև Մովսիսյանների ընտանիքը, ուր մեծանում էր Ալեքսանդրը ապագա նշանավոր գրող Շիրվանզադեն

Հետագայում նա իր ծննդավայրի մասին գրել է, որ այն պարուրված էր անթափանցելի խավարով Նրա «Նամուս», «Չար ոգի» ստեղծագործություններում կերտված են այդ «անթափանցելի խավարի» զոհերի կերպարները

Քայքայվում էր գյուղը, քանի որ ոչ շատ հեռվում բարձրանում էր արդյունաբերական մեծ քաղաքը՝ Բաքուն Մարդիկ կարծում էին, թե այն մի իսկական դրախտ է, այնտեղ գնացողն անմիջապես կհարստանա Ահա պատանի Ալեքսանդրը ևս, 17 տարեկանում արդեն իր ուսերին առած ընտանիքի հոգսը, գնում է Բաքու՝ մոր և քույրերի համար մի կտոր հաց վաստակելու հույսով Ծննդավայրում քիչ թե շատ կրթություն ստացած պատանին տարբեր աշխատանքներ է կատարում այստեղ, հիմնականում աշխատում նավթարդյունաբերական գրասենյակում՝ որպես հաշվապահ

Մոտիկից ծանոթանում է բանվորների կյանքին, տեսնում է, թե ինչպես են