պով տան երկրորդ հարկը բարձրացնելուն։ Ահա թե որքան հզոր է մարդու շնչառական ապարատը։
Միայն մարդիկ չէ, որ շնչում են Շնչում են բոլոր գազաններն ու թռչունները, միջատներն ու ձկները ճիշտ է, յուրովի (իրենց տերևներով), բայց շնչում են նաև բույսերը՝ ծառերը, ծաղիկները Ձկները շնչում են խռիկներով՝ ջրից վերցնելով նրա մեջ լուծված թթվածինը։ Կենդանի ողջ բնությունը պետք է շնչի, որ ապրի։
Շոպեն Ֆրիդերիկ
1810— 1849
Նա մեկնում էր Լեհաստանից Կառքի ետևից, ասես հրաժեշտ տալով, օրորվում էին մերկ ծառերը, իսկ նա, թիկնոցի մեջ փաթաթված, ականջ էր կախել քամու ձայնին Քամին, կարծես, շշնջում էր «Գնաս բարով , դու հեռանում ես ընդմիշտ...»։ Բայց ոչ, նա կվերադառնա, և նրա փառքը կդառնա Լեհաստանի փառքը։
«Մեկնիր,— շտապեցնում էին ընկերները,— դու պետք է համերգներ տաս Վիեննայում, Բեռլինում և Լոնդոնում» «Մեկնիր,—պնդում էր նրա երաժշտության ուսուցիչ էլսները,—աշխարհը թող տեսնի քեզ, դու պետք է մեծ մարդ դառնաս»։
Վիեննայում Շոպենն իմանում է, որ Վարշավայում ապստամբություն է բռնկել Լեհաստանի անկախության համար դեռևս պատանեկան տարիներին մարտնչել էր հայրը, այժմ բարիկադներին իր ընկերներն են Ֆրիդերիկի հոգին լի է տագնապներով ու հույսերով։ Փարիզի ճանապարհին նրան հասնում է ապստամբության պարտության գույժը։ Նա հուսահատված է, համակված զայրույթով ու ցասումնալից բողոքով Այդ պոռթկման մեջ էլ ծնվում է հանրահայտ դո մինոր էտյուդը, որն անվանեցին Հեղափոխական էտյուդ
1831 թ սեպտեմբերին Շոպենը ժամանում է Փարիզ։ Նա 21 տարեկան է։ Նրա հետ է իր երաժշտությունը, այն ամենը, ինչ գրել էր մինչ այդ։ Առաջին իսկ ելույթները հռչակ են բերում նրան։ Ե վ տակավին պատանի, բայց արդեն համբավավոր հունգարացի դաշնակահար ու կոմպոզիտոր Լիստը, և գերմանացի նշանավոր բանաստեղծ Հայնեն, բոլորը, ում բախտ էր վիճակվել լսել Շոպենին, հիացած են նրա երաժշտությամբ Շոպենի փառքն օրեցօր աճում է Բայց ինչպես ապրուստ վաստակի. Չի կարելի այլևս ապրել հոր՝ համեստ ուսուցչի, միջոցներով։ Եվ նա սկսում է երաժշտության դասեր տալ։
Շոպենից երաժշտության դասեր առնելը պատվաբեր է անգամ ամենաազնվազարմ տիկնանց համար։ Եվ նրանք չեն էլ կռահում, թե թույլ առողջության տեր Շոպենի համար որքան դժվար է ամեն օր այդքան շատ դասեր տալը։ Նա ստեղծագործում է ընդհատումներով, հիմնականում ամռանը, երբ աշակերտները մեկնում են ամառանոցներ
Շոպենը հիվանդ է, բայց արիաբար դիմանում է ցավերին ու չի գանգատվում հասարակությանը հայտնվում է զուսպ, արտիստիկ կեցվածքով, զմայլիչ սրամտություններ անում։ Բայց բավական է, որ նստի դաշնամուրի առջև, և պարզ է դառնում, թե որքան հեռու է նա փարիզյան այդ շքեղ ընդունարանից։ Նրա մտքերը Լեհաստանում են ահա նվագում է պարկապզուկը, հառնում գյուղական կյանքի մի գողտրիկ պատկեր, հնչում է մազուրկան։ Պատկերները փոխվում են լճակի վրա քամուց ճկվում են սևակնած ուռենիները, ճայթում է ամպրոպն ու ներս խուժում խաղաղված դահլիճ։
Հայրենի Լեհաստանի, նրա բնության և մարդկանց մասին են պատմում Շոպենի՝ դրամատիզմով ու ռոմանտիկ հուզականությամբ լի բալլադները, սկերցոները, մազուրկաները, պրելյուդները, սոնատները