Նրա երաժշտության մեշ մարմնավորված են հավատը լեհ ժողովրդի գեղեցիկ ապա¬ գայի հանդեպ և հայրենիքի կարոտը
Նա կարոտում է ծնողներին, քույրերին Բաժանման մորմոքի չեն սփոփում անգամ մշտական շփումն ու հանդիպումները Փա¬ րիզում ապրող լեհ բանաստեղծ Միցկե- վիչի և ուրիշ լեհերի, Ֆրանսիայի ականա¬ վոր մարդկանց' նկարիչ Դելակրուայի, գրող Բալզակի հետ Շոպենի համար ապա¬ վեն է նրա և ֆրանսիացի հայտնի գրող ժորժ Սանդի բարեկամությունը Այդ բա¬ րեկամության տարիներին նա ստեղծում է իր ամենահասուն և կատարյալ գործերը Բայց նրա ուժերն այլևս ջլատված են
Գնալով ավելի ու ավելի է դժվարանում դասեր տալը, դժվարանում է նաև ստեղ- ծագործելը Նա գրեթե դադարեցնում է ելույթները 1848 թ փետրվարի 16-ին Փարիզում տեղի է ունենում Շոպենի վերջին համերգը Իսկ մի քանի օր անց Ֆրանսիա- յում բռնկում է հեղափոխությունը Նրա ալիքը տարածվում է նաև Եվրոպայի այլ երկրներում Շոպենը նորից հույս ունի, թե իր հարազատ Լեհաստանը կտեսնի ազատագրված Բայց նրա օրերը հաշվ¬ ված են
1849 թ հոկտեմբերին Շոպենը մահացավ Կոմպոզիտորին թաղեցին Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը, իսկ նրա սիրտը վերադարձրին հայրենիք։ Այն հանգչում է Վարշավայի Սուրբ խաչ կոստյոլի (եկեղեցու) պատի մեջ, որի մոտակայքում պատանության տարիներին ապրել էր Շոպենը։
Լեհ հրաշալի դաշնակահարի և կոմպոզիտորի մասին է «Баллада» («Բալլադ») պատմվածքը հետևյալ գրքում։
Рубинштейн Л В. Музыка моего сердца М., «Дет. лит.», 1970.
Շոստակովիչ Դմիտրի Դմիտրիևիչ
1906—1975
Նոտաների տրցակը թևի տակ դասարան մտավ փոքրիկ, նիհարիկ մի տղա Նոտաները մեծ էին ու շատ, և նրանց ծանրությունից տղան, ասես, կողքի էր թեքվել։ Նա անվճռականորեն կանգ առավ դռան մոտ և, շփոթմունքը թաքցնելով, անկախ տեսք ընդունեց․
—Շոստակովի՜չ։
Կոնսերվատորիայի դիրեկտոր Ալեքսանդր Կոնստանտինովիչ Գլազունովը ուշադիր զննում էր վտիտ պատանուն։ Միթե տասներեքամյա այս տղան էր այդպես լավ նվագում։ Երեկ, դաշնամուրային երաժշտության երեկոյին, պատկառելի պրոֆեսորներն անգամ չդիմացան և երկար ծափահարում էին նրան։ Հենց այնտեղ էլ Գլազունովն իմացել էր, որ պատանի դաշնակահարը նաև երաժշտություն է հորինում։
Միտյան գործարար տեսքով սկսեց դասավորել նոտաները իր ստեղծագործությունները Գլազունովը հետաքրքրված աչքի անցկացրեց դրանք, խնդրեց մի քանիսը նվազել և ի վերջո ասաց․
—Դու պետք է զբաղվես կոմպոզիցիայով Կասկած չկա, որ տաղանդ ունես։
Շոստակովիչը կոնսերվատորիան ավարտեց երկու մասնագիտությամբ նա իրեն դրսևորել էր թե իբրև հրաշալի դաշնակահար, թե իբրև տաղանդավոր կոմպոզիտոր։
Դիպլոմային քննությանը նա իբրև կոմպոզիտոր ներկայացրեց իր Առաջին սիմֆոնիան Ուսանողի դիպլոմային ստեղծագործությունը միանգամից դուր եկավ ունկնդիրներին։ Շատ շուտով այն հայտնի դարձավ նաև արտասահմանում։ Այդ ժամանակից սկսած ողջ աշխարհը չթուլացող հետաքրքրությամբ հետևում էր Շոստակովիչի ստեղծագործությանը