Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգրական հավաքածուները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում 17-20-րդ դարերի իրերն ու առարկաները, իրենց նրբությամբ ու գեղեցկությամբ այցելուների զարմանքն են հարուցում Տարատեսակ գորգերը, կապերտները (կարպետները), խուրջինները, անկողնակալները իմաստավորված են խորհրդանշական զարդապատկերներով, իսկ արծաթե և ոսկե գոտիների, գլխազարդերի, մանյակների, ապարանջանների ու այլ զարդերի մեծ մասը, որոնք բացառապես հայ զարդագործների ձեռքի գործն են, առանձնանում են ազգային ինքնատիպ ոճով ու գրավչությամբ

Հայաստանի պատմության թանգարանը, որտեղ այժմ ընդհանուր առմամբ պահվում է մոտ 250 հզ իր, հիմնադրվել է 1921 թ Նրա առաջին վարիչներից են եղել նկարիչ Մ Սարյանը և նշանավոր ազգագրագետ-հնագետ Երվանդ Լալայանը Այդ թանգարանի հիման վրա հետագայում ստեղծվեցին Հայաստանի պետական պատկերասրահը, Հայաստանի հեղափոխության թանգարանը, Ե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը

Հայաստանի պատմության թանգարանը մասնաճյուղեր ունի Մեծամորում և Հառիճում Այժմ թանգարանում գործում են հնագիտական, ազգագրական, գիտամասսայական և այլ բաժիններ, որոնք, եղած նյութերը պահպանելուց, վերականգնելուց և դասակարգելուց բացի, զբաղվում են նաև գիտական աշխատանքով Թանգարանը հաճախակի կազմակերպում է «Հայկական գորգեր», «Հայկական տարազ», «Սփյուռքահայերից ստացված նվերներ» և այլ ժամանակավոր ցուցահանդեսներ Թանգարանն իր շարժական ցուցադրություններով հաճախ հյուր է լինում Սովետական Միության բազմաթիվ քաղաքներում, արտասահմանյան շատ երկրներում


Հայաստանի պետական պատկերասրահ

Հայաստանի պետական պատկերասրահը, որը գտնվում է Երևանում, Սովետական Միության խոշոր թանգարաններից է, իսկ հայկական կերպարվեստի գեղանկարչության, գծանկարչության (գրաֆիկայի) և քանդակագործության, հավաքածուներով ամենամեծն է աշխարհում 1921 թ, երբ Հայաստանը նոր-նոր դարձել էր սովետական, նրա նորաստեղծ