Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառավարության որոշմամբ Երևանում հիմնվեց հայ ժողովրդի մշակույթի և պատմության պետական թանգարան, որը հետագայում կոչվեց Հայաստանի պատմության թանգարան: Նրա բաժիններից մեկը նվիրված էր արվեստին: Անհրաժեշտ էր ի մի հավաքել հայ արվեստագետների այս ու այն կողմ ցրված ստեղծագործությունները, վերանորոգել-վերականգնել յուրաքանչյուր վնասված գործ, կրկնօրինակել և փրկել եկեղեցիների պատերին արված որմնանկարները, ապա նաև ցուցադրել և սերունդների համար պահպանել մեր ժողովրդի հոգևոր արժեքները: Դա դժվարություններով լի և անդուլ աշխատանք էր:

Կերպարվեստի բաժինը սկզբում տեղավորված էր մեկ սենյակում և ուներ ընդամենը քսան ցուցանմուշ, որոնք գնվել էին հայ արվեստագետների՝ 1921 թ Երևանում կազմակերպած ցուցահանդեսից: Դրանց մեջ էին, օրինակ, Սեդրակ Առաքելյանի «Երևանի հին շուկան», «Տորեն են չորացնում», Եղիշե Թադևոսյանի «Արագած լեռը», «Մեր փողոցը Վաղարշապատում» և այլ կտավներ, որոնք շուրջ վաթսուն տարի է, փակցված են ցուցասրահում հիացմունք պատճառելով այցելուներին 1922 թ բաժինը համալրվեց Մոսկվայում գործող Սովետական Հայաստանի կուլտուրայի տան նկարների հավաքածուով, որի հիմքը դրվել էր դեռևս Նազարյան ճեմարանում: Առաջին ստեղծագործություններից դարձան նաև Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ծովի վրա», Վարդգես Մուրէնյանցի «Փարիզի Սեն-Ժերմեն Եկեղեցին», Մարտիրոս Սարյանի «Եգիպտական դիմակներ», ինչպես նաև ռուս նկարիչներ Վ Տրոպինինի «Ի. Լ Նազարյանի դիմանկարը», Կ Կորովինի «Գուրզուֆ», Ի Լևիտանի «Հնձած արտը», Ն Ռերիխի «Հսկաների ուղին» և այլ կտավներ:

Հայ և այլազգի մտավորականների, մշակույթի գործիչների ջանքերի շնորհիվ բաժինը հետզհետե հարստացավ նոր գործերով։ Ֆլամանդական մեծ նկարիչ Ա վան ԴԵյքի «խաչից իջեցնելը» հայտնի կտավն, օրինակ, կորստից փրկեց բաժնի վարիչ, արվեստաբան Ռուբեն Դրամբյանը Աստրախան քաղաքի քանդված հայկական եկեղեցու ունեցվածքը որպես հնոտիք նետել էին խորդանոց: Այդ իրերի մեջ էր և վան Դեյքի կտավը, որն այժմ պատկերասրահի գանձերից մեկն է դարձել: Այն ցուցադրվում է իտալացի նկարիչ Տա Տինտորետտոյի «Ապոլոնը և Մարսը», ֆրանսիացի Գ Կուրբեի «Աղջկա դիմանը-կարը» և եվրոպական այլ նկարիչների նկարների կողքին:

Հայկական, ռուսական և արտասահմանյան երկրների կերպարվեստի նմուշներով