Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շրջանագիծ և շրջան

Մեր շուրջը կան բազմաթիվ կլոր առարկաներ Դրանց մի մասը բլիթներն ու տորթերը, մեդալներն ու մետաղադրամները, կիտրոնի շերտերը,շրջան են հիշեցնում, ուրիշները օղագոտիները, հեծանվի անիվները, մատանիները, շատ նման են շրջանագծի

Իսկ ինչ՞ով են իրարից զանազանվում շրջանն ու շրջանագիծը Շրջանն այն է, ինչը սահմանափակված է շրջանագծով, իսկ շրջանագիծը շրջանի եզրն է

Շրջանագիծը գիծ է Շրջանագիծ կարելի է նկարել թղթի վրա դրված կլոր բաժակի շուրջը մատիտով գիծ քաշելով Կարող եք օգտագործել նաև կարկին Իսկ եթե կարկին չունեք, ապա ելուստին ամուր թել կապած սևեռակով թղթի թերթն ամրացրեք տախտակի մի կտորի, թելի մյուս ծայրը կապեք մատիտին և, ձգելով թելը, գծեք փակ մի գիծ կստացվի շրջանագիծ

Շրջանը հարթ պատկեր է, որը կարելի է ստանալ, եթե, օրինակ, թուղթը խնամքով կտրեք նկարված շրջանագծի երկայնքով

Շրջանն ու շրջանագիծը «երկվորյակներ» են Նրանք միշտ միասին են երբ շրջանագիծ եք գծում, ստացվում է շրջան, իսկ երբ շրջան եք կտրում, մկրատը շարժվում է շրջանագծով

Այն կետը, ուր դրվում է կարկինի սուր ծայրը, կոչվում է շրջանագծի և շրջանի կենտրոն. Դժվար չէ գտնել կիտրոնի շերտի և հեծանվի անիվի կենտրոնը

Սայլի անվաճաղերը և ընդհանրապես շրջանի կենտրոնը շրջանագծի վրա գտնվող կետերին միացնող հատվածները շրջանագծի ու շրջանի շառավիղներն են Իսկ միևնույն ուղղի վրա գտնվող երկու շառավիղները, որոնք մեկը մյուսի շարունակությունն են, կազմում են տրամագիծ

Շատ ու շատ զարմանալի ու հետաքրքրաշարժ պատմություններ կարելի է պատմել շրջանի ու շրջանագծի, նրանց շառավղի ու տրամագծի մասին


Շներ

Մարդիկ բուծել են շների ավելի քան երեք հարյուր ցեղ Դժվար է նույնիսկ հավատալը, որ նրանք բոլորը սերում են մեկ նախնուց՝ գայլից

Ահա հովվաշները Սրանք շատ են մկանուտ, փորը ներս ընկած արևելաեվրոպական հովվաշները, փարթամ մազածածկով կոլլիները (շոտլանդական հովվաշները), հսկա, բրդոտ, արջի պես կարճ դունչ ունեցող կովկասյան հովվաշները, սպիտակ, գանգուր ու երկար մազածածկով հարավռուսական հովվաշները Սրանք բոլորը խոշոր, ուժեղ շներ են Արևելաեվրոպական հովվաշները հիանալի ծառայողական շներ են Նրանք ծառայում են պետական սահմանին, քրեական հետախուզությունում Ծառայողական շներին հատուկ վարժեցնում են «շների» դպրոցում Շոտլանդական, հարավռուսական և կովկասյան հովվաշները ոչխարների հոտերը պաշտպանում են գիշատիչներից, տափաստանային կամ լեռնային հեռավոր արոտավայրերում ամիսներ շարունակ ուղեկցում նրանց

Արջի նման հաստ թաթեր ու բրդոտ, ծանր պոչ ունեցող սև, հսկա նյուֆաունդլենդները կամ ջրասուզակները հատուկ ծառայություն են կատարում Նրանք կարողանում են լողալ ու սուզվել, նրանց սովորեցնում են փրկել խեղդվողներին

Հապա որքա՜ն են օգնել ականներ որոնող շները պատերազմի ժամանակ Նրանք ականներ էին փնտրում, և այնտեղ, որտեղ շունը պայթուցիկ նյութի առկայություն էր զգում, նստում էր Չի եղել մի դեպք, որ