Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այստեղ ամբողջ տարին շոգ է Հունիս հուլիս և օգոստոս ամիսներին հարավարևմտյան քամիները (մուսսոնները) օվկիանոսից առատ անձրևներ են բերում Մնացած ամիսներին տեղումներն անհամեմատ քիչ են Եթե հողը ոռոգվի, ապա կարելի կլինի տարեկան ստանալ երկու, նույնիսկ, երեք բերք

Կղզին, հատկապես նրա հարավ-արևմտյան մասը, խիտ է բնակեցվա Այդտեղ արմավենիների պուրակների մեջ տասնյակ կիլոմետրերով ձգվում են քաղաքներն ու գյուղերը Այլ է պատկերը հյուսիսում և հարավում Այստեղ ընդարձակ հարթավայրը ծածկված է սավաննաներով, արևադարձային խիտ անտառներով, թփուտներով Անտառներում բնակվում են կապիկներ, ընձառյուծներ, լեմուրներ, գույնզգույն թռչուններ, հսկա թիթեռներ, բազմազան սողուններ Պահպանվել են նաև վայրի փղեր. Գետերում կան շատ կոկորդիլոսներ

Երկրի բնակչության մեծ մասն ապրում է գյուղերում Նրանք եղեգից կամ հնդկեղեգից խրճիթներ են շինում՝ ծածկի համար օգտագործելով արմավենու տերևներ կամ բրնձի ծղոտ Դաշտավայրերում մշակում են հիմնականում բրինձ և կոկոսյան արմավենի Սակայն բրնձի կեսն ստիպված են լինում գնել ուրիշ երկրներից, որովհետև դեռևս գաղութ եղած ժամանակներից հողերի մեծ մասն զբաղեցնում են թեյի, կաուչուկատու բույսերի, կոկոսյան արմավենու պլանտացիաները Հողը մշակում են ձեռքով կամ գոմեշների օգնությամբ

Շրի Լանկան թեյի արտադրությամբ աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը Օվկիանոսային նավերը զանազան երկրներ են տանում ցեյլոնյան հանրահայտ թեյը, կաուչուկ, կոպրա (կոկոսյան ընկույզի չորացրած միջուկ)

Շրի Լանկան գյուղատնտեսական երկիր է Նրա ընդերքը հարուստ չէ Հնուց զգալի քանակությամբ արդյունահանում են միայն գրաֆիտ, փայլար և թանկարժեք քարեր Հինավուրց երկրի վերածնունդը կապված է արդյունաբերության զարգացման հետ Այդ գործում Շրի Լանկային մեծ օգնություն է ցույց տալիս Սովետական Միությունը Սովետական մասնագետները մասնակցում են ձեռնարկությունների կառուցման և նավթի որոնման աշխատանքներին Սովետական Միության օժանդակությամբ կառուցվել են մետալուրգիական և անվադողերի գործարաններ, ալրաղաց կոմբինատ և էլևատոր