Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարգևներով' Դրանց մեջ կարելի է տեսնել և Սովետական միության հերոսի «Ոսկե աստղը», և Փառքի շքանշանը, և «Արիության համար» ու հերոս քաղաքների պաշտպանության համար մեդալները։ Շատերի կրծքին մարտական շքանշանների ու մեդալների կողքին փայլում են Սոցիալիստական աշխատանքի հերոսի «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալը։ Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշանները, «Աշխատանքային արիության համար» մեդալը, որոնք որպես պարգև տրվում են աշխատանքային սխրանքների համար։ ՍՍՀՄ բարձրագույն շքանշանը կոչվում է Վլադիմիր Իլյիչ Լենինի անունով (Լենինի շքանշան) 1930 թ կառավարությունը Լենինի № 1 շքանշանով պարգևատրել է սովետական երիտասարդության «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։ Սովետական առաջին շքանշանը՝ Կարմիր դրոշի շքանշանը, սահմանվել է 1918 թ։Այն ժամանակ կարմիր բանակի մարտիկները կռվում էին սպիտակգվարդիականների և օտարերկրյա ինտերվենտների դեմ պաշտպանելով երիտասարդ սովետական իշխանությունը։ Այդ բարձր պարգևին արժանանում էին ամենաքաջարի զինվորները, հրամանատարներն ու զորամասերը։ Առաջին մարտական պարգևներից է նաև 1920 թ սահմանված Կարմիր աստղի շքանշանը։ Մարտական Կարմիր դրոշի շքանշանն ունի իր «քաղաքացիական եղբայրը»։ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանը, որով 1920 թվականից սովետական մարդիկ պարգևատրվում են աշխատանքային սխրանքների համար Ֆաշիստական Գերմանիայի դեմ մղված պատերազմի ժամանակ սահմանվեցին զինվորական նոր շքանշաններ' Հայրենա- կան պատերազմի շքանշանը, Սուվորովի, Կուտուզովի, Բոգդան Խմելնիցկու երեք աստիճանների, Ուշակովի, Նախիմովի երկու աստիճանների շքանշանները, Ալեքսանդր Նևսկու շքանշանը, զինվորական ամենաբարձր' «Հաղթանակ» շքանշանը, ինչպես նաև Փառքի շքանշանը (երեք աստիճանների), որով պարգևատրում էին զինվորներին ու սերժանտներին։ Վերջին տարիներին սահմանվել են սովետական նոր շքանշաններ' Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 50-ամյակի առթիվ' Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, ՍՍՀՄ կազմա վորման 50-ամյակի առթիվ ժողովուրդ ների բարեկամության շքանշան։ Այս շքանշաններով պարգևատրվել են, օրինակ, սո վետական սոցիալիստական հանրապետությունները (այդ թվում նաև Հայկական ՍՍՀ-ն), որոնք կազմում են անխախտելի եղբայրական միությունը' ՍՍՀՄ-ը Սահմանվել է նաև Աշխատանքային փառքի շքանշան (երեք աստիճանների), որով սովետական մարդիկ պարգևատրվում են իրենց աշխատանքային ակնառու հաջողությունների համար։ Սովետական Միությունում հատուկ պարգևներ կան բազմազավակ մայրերի համար «Հերոսուհի մայր», երեք աստիճանների «Մայրության փառք» շքանշանները, «Մայրության մեդալը» (երկու աստիճանի)։Մեծ ու պատվավոր է մեր մայրերի աշխատանքը, դրա համար էլ ժողովուրդը նրանց պարգևատրում է լավագույն զինվորներին, բանվորներին, կոլտնտեսականներին, ականավոր գիտնականներին հավասար։ Սովետական մարդու կրծքին փայլող յուրաքանչյուր շքանշան մարմնավորում է հերոսական պայքարը հանուն մարդկանց երջանկության կամ լարված աշխատանքը' հանուն մեր էլ ավելի գեղեցիկ կյանքի

Ոզնի

Եթե չորացած տերևների մեջ ոզնու թաթերի խշխշոց լսես, հեշտությամբ կարող ես հասնել նրան Միայն թե մերկ ձեռքերով նրան բռնել չես կարողանա, որովհետև ոզնին իսկույն կծկվում, փշե գունդ է դառնում Բայց ոզնիները հեշտությամբ ընտելացվում են, դադարում են կծկվել, և ահա այդ ժամանակ կարելի է տեսնել ճակատին ցցված կարճ մազերի տակից նայող հետաքրքրասեր աչքերն ու փայլուն, մետաղադրամի նմանվող քթով երկար դնչիկը Ոզնին վատ չի տեսնում, բայց նրա գլխավոր «խորհրդատուն» քիթն է Արագ-արագ շարժվելով կարճ թաթերով՝ ոզնին ասես գլորվում է գետնի վրայով, իր շարժուն քթով հոտոտելով այն ամենն, ինչ կարելի է ուտել՝ միջատներին ու նրանց թրթուրներին, խխունջներին և այլ փափկամորթների Ուտում է նաև սնկեր, հատապտուղներ, խոտ, երբեմն էլ գորտեր, մկներ՝ քանդելով սրանց բները Ոզնի եղած տանը մկներ չեն լինում Միայն թե բնակարաններում ևս ոզնին գիշերային կյանք է վարում, ինչպես բնության մեջ