Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլորը պառկում են քնելու, իսկ նա «որսի է ելնում», քստքստացնում, խշխշացնում

Հասուն ոզնին ունենում է 2—4 սմ երկարությամբ և 1 մմ հաստությամբ մինչև 16 հզ փուշ։ Նրա քաշը կարող է հասնել 1 կգ-ի, երկարությունը 30 սմ-ի Մինչդեռ ոզնու նորածին ձագերը լինում են միանգամայն փափուկ, չծակող, կույր ու անօգնական և կշռում են ընդամենը 12—25 գ Ծնվելուց երկու շաբաթ անց նրանց աչքերը բացվում են Այդ ընթացքում նրանց փշերն արդեն կոշտացած են լինում, գունավորված մուգ և բաց երանգի զոլերով Մինչև երկու ամսական դառնալը նրանք զբոսնում են մոր հետ Երեք-չորս շաբաթական ձագերը կարող են արդեն ինքնուրույն սնվել. Բոլոր փոքրիկների նման ոզնու ձագերը նույնպես խաղում են, միայն թե նրանց խաղերը «ոզնիավարի» են հրմշտում ու բոթում են իրար, ցցում փշիկները, փռշտում փոքրիկ շարժիչի պես

Ոզնու հիմնական պաշտպանը փշերն են Նրա ատամները թույլ են

Աշնանը ոզնին մի մեկուսի տեղում չոր տերևներ ու խոտ է հավաքում և ամբողջ ձմեռ կծիկ դարձած քնում այդ ընթացքում նրա մարմնի ջերմաստիճանը երբեմն իջնում է մինչև պլյուս 6 աստիճանը Բայց խիստ սառնամանիքներին ոզնին ստիպված է լինում արթնանալ և «տաքանալ», որի համար ծախսում է աշնանից կուտակած ճարպի պաշարը Այդ պատճառով էլ սառնամանիքները ոզնու համար սարսափելի չեն Բայց եթե պատահում է որ ձմռանը ձնհալներն ու սառնամանիքները մի քանի անգամ կրկնվում են, և ոզնին ստիպված է լինում հաճախակի արթնանալ, նա չափից ավելի ճարպ է ծախսում և գարնանամուտին արդեն թուլացած է լինում Գարնանն արթնանալով ոզնին անմիջապես սկսում է ագահորեն սնվել միջատներով, փափկամորթներով, դաշտամկներով

Ոզնիները շատ օգտակար կենդանիներ են և նրանց պետք է պաշտպանության տակ առնել


Ոչխար

Շուրջ ինը հազար տարի է, ինչ ոչխարն ապրում է մարդու կողքին։ Ավելի վաղ ընտելացվել են միայն շունն ու խոզը։ Իսկ կովը, ձին ու հավը մարդուն սկսել են ծառայել շատ ավելի ուշ։ Ընտանի ոչխարներն առաջացել են Հարավային Եվրոպայում և Առաջավոր Ասիայում տարածված վայրի լեռնային խոյերից մուֆլոններից ու արխարներից։ Մարդը բուծել։ընտանի ոչխարների ավելի քան 150 ցեղ։ Ոչխարներ բուծվել են նաև Հայաստանում Հայկական լեռնաշխարհը եղել է ոչխարաբուծության զարգացման նախսկզբնական կենտրոններից համարվում է, որ այստեղ ոչխարներն ընտելացվել են մեր թվականությունից առաջ 4-րդ հազարամյակում։Միջնադարում Հայաստանից տարբեր երկրներ են առաքվել ոչխար ներ, անասնապահական արտադրանք ոչխարի բրդից հյուսված գորգեր, կարպետներ, գործվածք։ Ոչխարաբուծությունը Հայաստանում նոր թափ ստացավ սովետական կարգերի հաստատումից հետո։ Այժմ Հայկական ՍՍՀ-ը բավականին զարգացած ոչխարաբուծություն ունեցող հանրապետություն է։ Ոչխարի ընտելացումը մեծ նշանակություն է ունեցել մարդու համար։ Ոչխարը նրան կերակրում էր, հագեցնում ծարավը, հագուստ ու կոշիկ տալիս։ Ոչխարի միսը համեղ է և սննդարար, իսկ կաթից պատրաստում են բրինզա պանիր, որը դուք, հավանաբար, շատ եք սիրում։ Ոչխարի մորթուց կարում են տաք մուշտակներ ու քուրքեր, գլխարկներ ու