Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որոշ ցեղերի ոչխարներ շատ միս ու ճարպ են տալիս, օրինակ, հիսարլան դմակավոր ցեղը (վերևում)։ Ուրիշ ցեղեր հայտնի են նուրբ ու երկար բրդով, օրինակ, ասկանիա կան ցեղը (կենտրոնում)։Ներքևում ռոմա նովյան ցեղի ոչխար ալս ոչխարների մորթուց կարում են թեթև ու տաք կիսա մուշտակներ օձիքներ, իսկ կաշվից կոշիկ։ Ոչխարենու կիսամուշտակներ հագած ժամապահներն ու սահմանապահներն իրենց պահակակետերում չեն մրսում անգամ խիստ սառնամանիքներին․ Բայց ամենաարժեքավորն ընտանի ոչխարների բուրդն է։ Նրանից պատրաստում են կաճյակներ, գործվածքներ, գործում գորգեր, հյուսում վերնազգեստներ, գլխարկներ, ձեռնոցներ։ Սովետական Միությունում կան նրբագեղմ ոչխարների շատ ցեղեր, որոնք ունեն երկար և բարակ բուրդ։ Այդ բրդից պատրաստում են տաք ու գեղեցիկ գործվածքներ։

Որդան կարմիր

Ձեզանից շատերն են հավանաբար, եղել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և այնտեղ պահվող ձեռագիր մատյանների էջերին տեսել վառ կարմիր, գեղեցիկ մանրանկարներ։ Դրանց գույներն այնքան պայծառ են, որ, ասես, նկարվել են ոչ թե դարեր առաջ, այլ բոլորովին վերջերս։ Իսկ գիտեք արդյոք, որ այդ նկարների համար օգտագործված ներկն ստացել են փոքրիկ, կարմիր մի միջատից' հայկական որդան կարմրից, որը տարածված է եղել Արարատյան դաշտում։ Հայկական որդան կարմիրը ներկատու հայտնի միջատներից ամենախոշորն է։ Նրա էգերն անթև են, օվալաձև, ունեն 4—12 մմ երկարություն։ Արուները թևավոր են, երկար, հովհարաձև պոչով, մարմնի երկարությունը 2—3 մմ է Այս միջատի գրեթե ողջ կյանքն անցնում է հողում։ Աշնանն էգերն այնտեղ դնում են մոտ 800 ձու, որոնցից ապրիլի վերջին-մայիսի սկզբներին դուրս են գալիս թրթուրները։ Նրանք բարձրանում են իրենց կերաբույսերի' որդանխոտի ու եղեգի, մատղաշ տերևներին, ապա նորից մտնում են հողի տակ և կպչում մնում են նրանց ստորգետնյա ցողուններին ու արմատներին։ Զարգացման մի քանի փուլ անցնելուց հետո նրանք դառնում են հասուն միջատներ և սեպտեմբերից, 35—40 օր շարունակ, վաղ առավոտյան դուրս են գալիս հողի մակերևույթ։ Հենց այդ ժամանակ էլ նրանց հավաքում են ներկ ստանալու համար, որը նույնպես կոչվում է որդան կարմիր։ Հնուց ի վեր այդ նպատակով օգտագործվել են միայն էգերը, հավանաբար այն պատճառով, որ ավելի փոքր արուներին հավաքելը դժվար է եղել, պարունակած ներկանյութն էլ' քիչ։ Հայկական որդան կարմիր ներկը ընտիր ներկ է 1-ին դարի հռոմեացի բնագետ Պլինիոս Ավագը հավաստում է, որ Հայաստանից համաշխարհային շուկա արտահանվող հիմնական ապրանքների ցուցակն սկսվում էր որդան կարմիրով։ Նրա մասին բազմաթիվ վկայություններ կան նաև հայ պատմիչների երկերում։ Այն համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկը, կոչվել «արքայական ծիրանի», որովհետև նրանով էին ներկում արքայական ու իշխանական հանդերձները։ Հայկական որդան կարմիրով է հիմք դրվել «կարմիր թանաքով» ստորագրությանը, որը արքաների