Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերակրելու շրջանում մերձակա դաշտերում ոչնչացնում է 22 տոննա վնասակար միջատների Բայց որորներն, անշուշտ, ջրերին մոտ ապրող թռչուններ են և սնվում են, հիմնականում, ձկներով Սակայն նրանք շատ վնաս չեն տալիս առաջին հերթին ուտում են հիվանդ կամ սատկած ձկներին՝ դրանով կանխելով հիվանդությունների տարածումը Նրանք սնվում են նաև ձկնարդյունագործության թափոններով այնտեղ, ուր ձուկ են մշակում, միշտ շատ որորներ են լինում:

Այս թռչունների տեսակները բազմաթիվ են ու բազմազան, և նրանք բոլորը կենսակերպով նման են միմյանց Որորները լավ թռչում են և հիանալի լողում, երկար ժամանակ մնում են ծովում և նույնիսկ քնում ջրի վրա Նաև հիանալի քայլում են գետնին

Սովորաբար որորները բնադրում են գաղութներով, սարքում են հասարակ բներ և այնտեղ դնում 1—4 ձու: Ձագերն արագ ինքնուրույն են դառնում, լույս աշխարհ գալուց մեկ շաբաթ անց արդեն համարձակ մտնում են ջուրը, բայց ծնողները դրանից հետո էլ դեռ երկար շարունակում են կերակրել նրանց

Որորներն ապրում են գրեթե ամենուրեք, որոշ տեսակներ՝ գետերի, ուրիշները՝ ծովերի ափերին: Կան ջերմասեր, միայն տաք ծովերի ափերին ապրող որորներ, կան և հյուսիսաբնակներ, որոնք բնակվում են միայն բևեռային ծովերում:

Մեր հանրապետությունում, Սևանի ավազանում և Արփա լճում, ամենից շատ տարածված են հայկական արծաթափայլ որորները: Նրանք այստեղ մշտական բնակություն են հաստատել


Չայկովսկի Պյոտր Իլյիչ

«Հոգուս ողջ զորությամբ կցանկանայի, որ իմ երաժշտությունը տարածում գտներ, ավելանար այն սիրող, նրա մեջ սփոփանք ու ապավեն գտնող մարդկանց թիվը»,— ասել է ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին: Եվ նրա ցանկությունն իրականացել է: Նրա օպերաներն ու բալետները բեմադրվում են ողջ աշխարհի թատրոնների բեմերում, նրա սիմֆոնիաները, կվարտետները, դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար գրված կոնցերտներն ու պիեսները, ռոմանսներն ու երգերը հնչում են տարբեր երկրների համերգային դահլիճներում, և նրա երաժշտության ժողովրդականությունը տարեցտարի աճում է: Դրա վկայություններից մեկը երաժիշտների Պ Ի Չայկովսկու անվան միջազգային մրցույթներն են, որոնք 1958 թ սկսած չորս տարին մեկ անց են կացվում մեր երկրում: Չայկովսկին շատ ստեղծագործություններ է գրել երեխաների համար և երեխաների մասին Դրանցից հատկապես հայտնի է դաշնամուրային 12 պիեսներից բաղկացած «Տարվա եղանակներ» շարքը, որ մի սրտագին պատմություն է ռուսական բնության և ռուս մարդկանց մասին Երկար հիշվում են «Ձնծաղիկ» («Ապրիլ»), «Եռաձի կառք» («Նոյեմբեր»), «Բարկարոլա» («ձունիս») պիեսների խոհական հրաշալի մեղեդիները, թախծոտ «Աշնանային երգը» («ձոկտեվ- բեր») և ռուսական կենցաղի կայտառ, կենդանի պատկերը ներկայացնող «Բարեկենդանը» («Փետրվար»): Դաշնամուրային 24 պիեսներից է կազմված Չայկովսկու «Մանկական ալբոմը» Այդ ժողովածուն երեխաների նկատմամբ կոմպոզիտորի ջերմ, գորովալից վերաբերմունքի արտահայտությունն է: «Ձիուկ- ձիոլկ», «Փայտե զինվորիկների քայլերգը», «Նոր տիկնիկ», «Տիկնիկի հիվանդությունը», «Տիկնիկի թաղումը» այս բոլոր պիեսները մանկական կյանքի վառ պատկերներ են «Մանկական ալբոմը» երեխաներին