Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներին ծանոթացնում է նաև տարբեր ժողովուրդների երաժշտությանը: Այստեղ են և «Իտալական երգը», և «Ֆրանսիական հնագույն երգը», և «Գերմանական երգը», և «Ռուսական երգը»: Փոքրիկ երաժշտասերներին են նվիրված նաև ռուս բանաստեղծների խոսքերով գրված 16 մանկական երգերը: Հեքիաթի հրաշալի աշխարհը մարմնավորում է գտել Չայկովսկու «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին» (ֆրանսիացի գրող Շառլ Պեռոյի հեքիաթի հիման վրա) և «Շչելկունչիկ» (գերմանացի գրող ձոֆմանի հեքիաթի հիման վրա) բալետներում: Կոմպոզիտորն իր գործերից շատերն ստեղծել է նշանավոր գրողների ու բանաստեղծների երկերի հիման վրա: Օրինակ, «Եվգենի Օնեգին», «Մազեպա» և «Պիկովայա ղամա» օպերաներն ստեղծվել են Ա. Ս, Պուշկինի, «Չերեվիչկի» օպերան Ն. Գ. Շոգոլի, «Փոթորիկ» սիմֆոնիկ ֆանտազիան, «ձամլետ» և «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիաները՝ Վ. Շեքըսպիրի ստեղծագործությունների սյուժեներով: Պյոտր Իլյիչը շատ էր սիրում իր հայրենիքը: Դեռևս Ուրալում, իր ծննդավայր Վոտկինսկ քաղաքում, ապագա կոմպոզիտորը հաճախ էր լսում ռուսական երգեր: Իր իսկ խոսքերով, նա վաղ մանկության տարիներին արդեն «համակվել էր ժողովրդական երաժշտության անմեկնելի գեղեցկությամբ»: Տասը տարեկան Չայկովսկուն տվեցին Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանը, որն ավարտելուց հետո նա չորս տարի իբրև աստիճանավոր ծառայեց արդարադատության մինիստրությունում: Բայց սերը երաժշտության նկատմամբ այնքան մեծ էր, որ Պյոտր Իլյիչը որոշում է դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ: Ընդունվում է ռուսական առաջին Պետերբուրգի կոնսերվատորիան և 1865 թ փայլուն ավարտում այն: Երիտասարդ երաժշտին անմիջապես հրավիրում են Մոսկվայի կոնսերվատորիա երաժշտության տեսություն գասավանգելու: Այստեղ նա դաստիարակեց հրաշալի կոմպոզիտորներ, երգիչներ, դաշնակահարներ: Չայկովսկին ոչ միայն կոմպոզիտոր էր, մանկավարժ, երաժշտահասարակական ակտիվ գործիչ, այլև դիրիժոր: Ձգտելով ունկնդիրներին ծանոթացնել ռուսական երաժշտության լավագույն ստեղծագործություններին՝ Չայկովսկին համերգներով հանդես էր գալիս Ռուսաստանի տարբեր քաղաքներում և այլ երկրներում՝ Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում, Ամերիկայում: Արտասահմանում շրջագայելիս Չայկովսկին շատ էր կարոտում հայրենիքը և աշխատում էր կարելույն չափ շուտ վերադառնալ Ռուսաստան: Կյանքի վերջին տարիներին Պյոտր Իլյիչը բնակվում էր Մոսկվայի մերձակայքում, իսկ հետո այն ժամանակ փոքրիկ քաղաք Կլինում: Այժմ այստեղ կոմպոզիտորի տուն-թանգարանն է, ուր այցելում են նրա երաժշտության միլիոնավոր երկրպագուներ: Պ Ի Չայկովսկու մասին կարդացեք հետևյալ գիրքը Россихина В П Рассказы о русских композиторах М «Дет лит», 1971:

Չապաև Վասիլի Իվանովիչ

Տափաստանով շարժվում էր սպիտակ-գվարդիականների մի մեծ ջոկատ: Բլրակի ետևից հայտնվեցին կարմիրբանակային մի քանի հեծյալներ: Ուժերը խիստ անհավասար էին, բայց կարմիրբանակայինները չընկրկեցին: Սպիտակգվարդիականները դուրս քաշեցին սրերը: Եվ հանկարծ տեղի ունեցավ անսպասելին: Առաջ շարժվեց ետ ծալված փափախով, սև յափնջիով մի մարդ և գոռաց ֊Նետեք զենքը: Ես Չապաևն եմ: Եվ թշնամին հնազանդվեց: Մեծ ջոկատը հանձնվեց մի քանի մարտիկի, որովհետև նրանց հետ էր Չապաևը: Նրա սոսկ անունը սարսափի էր մատնում թշնամուն, իսկ մարտիկներին վստահություն էր ներշնչում և, ասես, կրկնապատկում նրանց ուժերը: Պատահում էր, որ թշնամու գնդացիրներից տեղացող արճճե տարափի տակ հնարավոր չէր լինում անգամ գլուխը բարձրացնել, և կարմիրբանակայինները պառկում մնում էին հողին կպած: Եվ հանկարծ հայտնվում է սև յափնջիավոր հեծյալը: Առաջվա նման կրակում են գնդացիրները, առաջվա նման վայր են ընկնում սպանվածներն ու վիրավորները: Բայց ոչինչ այլևս չի կարող կանգնեցնել մարտիկներին նրանք մարտի են նետվում սիրելի Չապաևի ետևից: