Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարտեր Մայիսի 9-ին ապստամբներին օգնության հասան սովետական զորքերը Պրագան ոչ միայն ազատագրվեց, այլև փրկվեց ավերվելուց Այդ օրը դարձավ չեխոսլովակյան ժողովրդի ազգային տոնը

Պատերազմից հետո բուրժուազիան փորձում էր բանվոր դասակարգին հեռու պահել պետության կառավարումից, երկրում վերականգնել կապիտալիզմը Սակայն կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ աշխատավորները պաշտպանեցին իրենց նվաճումները և ընթացան սոցիալիզմի ուղիով Այժմ կուսակցությունը և ժողովուրդը կառուցում են սոցիալիստական զարգացած հասարակարգ

Չեխոսլովակիան զարգացած արդյունաբերական երկիր է Այժմ ՉՍՍՀ-ի արդյունաբերությունը 10 անգամ ավելի շատ արտադրանք է թողարկում, քան նախապատերազմյան 1937 թ Աճի նման տեմպեր կարող են լինել միայն սոցիալիզմի օրոք Երկրում արդյունահանում են քարածուխ, մանգան, ցինկ, կապար Նավթը ստացվում է Սովետական Միությունից՝ «Բարեկամություն» նավթամուղով Չեխոսլովակիայի գործարաններն ու ֆաբրիկաները թողարկում են հաստոցներ ու սարքեր, էլեկտրաքարշեր ու ջերմաքարշեր, ավտոմոբիլներ ու տրակտորներ, հագուստ ու կոշիկ, քիմիական զանազան ապրանքներ Ամբողջ աշխարհում հայտնի են չեխական ապակին և ճենապակին

Չեխ գյուղացիները միավորված են կոոպերատիվներում Նրանք ստանում են ցորենի, վարսակի, գարու, եգիպտացորենի, շպքարի ճանկդեղի, խաղողի բարձր բերք, բուծում կովեր, խոզեր

Լեռնային մարգագետիններում արածում են ոչխարների մեծաթիվ հոտեր.

Սոցիալիստական Չեխոսլովակիայի և Սովետական Միության ժողովուրդները կապված են սերտ բարեկամությամբ ՍՍՀՄ-ի հետ առևտրական կապեր հաստատած պետությունների մեջ Չեխոսլովակիան զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը Մեր երկրները փոխանակում են գիտական և տեխնիկական նվաճումներ,