Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդարձակվում են նաև մշակութային կապերը ՍՍՀՄ-ի և եղբայրական մյուս երկրների հետ համատեղ Չեխոսլովակիան հանդես է գալիս հանուն սոցիալիստական համագործակցության երկրների միասնության և համախմբվածության

Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրագան ավելի քան հազար տարեկան է Այն շատ գեղեցիկ քաղաք է՝ տարածված Վլտավա գետի ափերին, որի վրա կառուցված է տասնմեկ կամուրջ. Պրագայի Կարլի համալսարանը հնագույններից մեկն է Եվրոպայում այն ավելի քան 600 տարեկան է Շատ գեղեցիկ է Պրագայի Գրադը՝ քաղաքի կրեմլը Մայրաքաղաքում կա կուլտուրայի և հանգստի մի ընդարձակ զբոսայգի, որը կրում է Տուլիուս Ֆուչիկի անունը Նա հիանալի գրող էր ու անվեհեր հայրենասեր և զոհվեց հիտլերյան դահիճների ձեռքով Տասնյակ լեզուներով, այդ թվում նաև հայերեն, թարգմանվել է նրա «Խոսք մահապատժից առաջ» գիրքը, որը նա գրել է Պանկրաց բանտում՝ սպասելով իր մահապատժի օրվան Ֆուչիկը հավատում էր, որ իր հայրենիքում սոցիալիզմն անպայման կհաղթանակի Եվ այժմ այդ երազանքն իրականություն է դարձրել Չեխոսլովակիայի աշխատասեր, տոկուն ու քաջարի ժողովուրդը, որն արդարացիորեն հպարտանում է իր սոցիալիստական հանրապետությամբ


Չեխով

Անտոն Պավլովիչ

1860 - 1904

Դուք, անշուշտ, հիշում եք Կաշտանկա շան հետ պատահած դեպքը «Կաշտանկա» պատմվածքը գրել է Անտոն Պավլովիչ Չեխովը

Ավելի քան հարյուր տարի առաջ հարավռուսական Տագանրոգ խաղաղ քաղաքում երեկոները, ճարպամոմի լույսի տակ, իր դասերն էր սովորում կամ գրքեր կարդում գիմնազիստ Անտոն Չեխովը՝ Անտոշա Չեխոնտեն, ինչպես նրան անվանել էր ուսուցիչներից մեկը Տղայի օրը ծանր էր անցնում Սովորելուց բացի, նա նաև օգնում էր նպարեղենի կրպակ պահող հորը, նրա հանձնարարություններով այս ու այնտեղ վազվզում Եվ օրվա վերջում հոգնած տղայի գլխում առկայծում էին տարտամ մտքեր ինչ-որ ուրիշ, հետաքրքիր կյանքի մասին, ուր չէին լինի ոչ կոպիտ խոսքեր, ոչ էլ վզակոթին հասցված հարվածներ Պատանին որոշեց կրթություն ստանալ և բժիշկ դառնալ

1879 թ նա ընդունվեց Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը Արդեն ուսանող Չեխովն սկսեց տպագրվել հումորիստական ամսագրերում Ընթերցողներն անհամբերությամբ էին սպասում «Անտոշա Չեխոնտե» առեղծվածային ստորագրությամբ հայտնվող փոքրիկ պատմվածքներին Ուսանող Չեխովի փոքր հոնորարները նեցուկ եղան ընտանիքին չէ որ հայրը սնանկացել էր և վաղուց այլևս չէր կարողանում կերակրել կնոջն ու վեց երեխաներին

Բայց, եթե անգամ փողի կարիքը չլիներ, միևնույն է, Չեխովը գրող էր դառնալու, որովհետև նա օժտված էր իսկական տաղանդով, տաղանդ, որը հանգիստ չէր տալիս և հարկադրում էր աշխատեք հաշվի չառնելով ոչինչ՝ ոչ մոսկովյան անհարմարավետ բնակարաններում տիրող աղմուկը, ոչ վատ տրամադրությունը և ոչ էլ հիվանդությունը

Սկզբում Անտոշա Չեխոնտեն միայն հումորիստական ստեղծագործություններ էր գրում «Ձիու ազգանունը», «Խիրուրգիա», «Շերեփաձուկ» և նման ուրիշ պատմվածքներ այժմ էլ մեզ լիաթոք ծիծաղ են պատճառում Բայց երբեմն չգիտես, նրա այս կամ այն պատմվածքը կարդալիս լաս, թե ծիծաղես Գեղջուկ տղա Վանկա Ժուկովը, որին կոշկակարության էին տվել,