Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր պապին նամակ է գրում և խնդրում, որ իրեն ետ տանի գյուղ «Խղճա ինձ, անբախտ որբիս, թե չէ ինձ ծեծում են շարունակ, միշտ սոված եմ մնում ու այնպես տխրում, որ ասել չեմ կարող, շարունակ լաց եմ լինում»,—ահա, թե ինչ տխուր նամակ էր նա գրում:

Ավելի ուշ Չեխովն սկսեց գրել մեծ պատմվածքներ ու վիպակներ, լուրջ պիեսներ: Ում ասես, որ չենք տեսնում այնտեղ բժիշկների և ուսուցիչների, աստիճանավորների, ուսանողների և զինվորականների, կալվածատերերի և գյուղացիների, կուլակների և աղքատների, նույնիսկ ոստիկանների և կալանավորների, բոլոր մասնագիտություններն ու բոլոր տարիքները՝ ամբողջ Ռուսաստանը:

Երբ դուք կարդաք «Ունտեր Պրիշիբեև», «Պատյանով մարդը» և ուրիշ շատ պատմվածքներ, կզգաք, թե այն ժամանակ որքան ծանր է եղել կյանքը Ռուսաստանում Բայց Չեխովը հավատում էր, որ այն կփոխվի, կգա ժամանակ, երբ ամենայն վատը անցյալ կդառնա:

Իր վերջին գործերը «Հարսնացուն» պատմվածքը և «Բալենու այգին» պիեսը, Չեխովը գրել է, երբ մոտենում էր 1905—1907 թվականների հեղափոխությունը: Այս ստեղծագործությունների երիտասարդ հերոսները համարձակ գնում են նոր կյանքին ընդառաջ «Մնաս բարո՜վ, հին կյանք», — ասում է երիտասարդ հերոսուհի Անյան: «Բալենու այգում», և ուսանող Տրոֆիմովը շարունակում է նրա խոսքերը «Ողջո՜ւյն, նոր կյանք .»

Այսպես տագանրոգցի գիմնազիստի՝ լավ կյանքի կարոտը վերաճեց Ռուսաստանի գեղեցիկ ապագայի մասին ռուս հրաշալի գրողի վսեմ երազանքի

Ռուսաստանի մի շարք հայաշատ վայրերում Չեխովը մոտիկից շփվել է հայերի հետ, ծանոթացել նրանց սովորություններին: Ստացած տպավորությունների մասին նա գրել է ճամփորդական նոթերում և մի քանի նամակներում Նրա «Գեղեցկուհիներ» պատմվածքը նվիրված է մի հայ ընտանիքի Չեխովը ծանոթ է եղել Ա Սպենդիարյանին, Հ. Այվազովսկուն, Վ Սուրենյանցին Նրա ստեղծագործությունը շատ բարձր են գնահատել Ս Շահումյանը, Ս Սպանդարյանը, ինչպես նաև Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը, Վ Տերյանը և ուրիշներ 1890-ական թվականներից սկսած Չեխովի պիեսները բեմադրվում են հայ թատրոնում: Նրա բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն, արժանացել հայ ընթերցողի խորին ակնածանքին ու սիրուն Չեխովի անունով Երևանում կա փողոց և դպրոց, որի բակում կանգնեցված է գրողի կիսանդրին:


Չինաստան

(Չինական ժողովրդական Հանրապետություն, ՉԺՀ)

Չինաստանը գտնվում է Արևելյան և Կենտրոնական Ասիայում Տարածքով, որը գրեթե հավասար է եվրոպափ տարածքին, Սովետական Միությունից և Կանադայից հետո գրավում է աշխարհում երրորդ, իսկ բնակչության թվով՝ առաջին տեղը Չինաստանում ապրում են ավելի քան հիսուն ազգություններ: Ամենամեծաքանակը չինացիներն են, որոնք իրենց անվանում են հան: Մեր թվականությունից առաջ երկրորդ հազարամյակում հին հաները Հուանհե գետի հովտում հիմնեցին իրենց պետությունը

Չինացիները հնագույն մշակույթ ունեցող ժողովուրդ են Նրանք առաջինն են ստեղծել թուղթը, վառոդը, տպագրությունը և ուրիշ շատ նորույթներ

Չինաստանում հնուց գոյություն ունի հիերոգլիֆային գիրը: Գրել-կարդալ սովորելու համար պետք է հիշել մի քանի հազար բարդ հիերոգլիֆներ դրանք փոքրիկ պատկերներ են, որոնցով նշանակվում են բառերն ու վանկերը

Չինաստանի մայրաքաղաքը Պեկինն է Քաղաքի կենտրոնում բարձրանում է այն պալատը, որտեղ առաջ ապրում էին չինական կայսրերը: Հիմա պալատը վեր է ածվել պատմական թանգարանի Պալատի Տյանանմին դարպասները պատկերված են ՉԺՀ-ի պետական գերբի վրա:

Այս լայնարձակ երկրի հյուսիսում գտնվող թավ անտառներում աճում են եղևնի, կեչի Ավելի հարավում, Հուանհե գետի հովտում, երկրագործների բազմաթիվ սերունդներ հատել են անտառները Հուանհե գետը շատ տղմոտ է Հարթավայրում տիղմն ու ավազը նստում են գետի հատակին, և դրանից ջրի մակարդակը անընդհատ բարձրանում է Արհեստական ափերը (հողապատնեշները) թույլ չեն տալիս, որ ջուրը հունից դուրս գա Սակայն ուժեղ հորդացումները հաճախ քանդում են պատնեշները և ողողում շրջապատը ժողովուրդն այդ դավադիր գետն անվանում է