Շարքի առջևից գնում էր փոքրիկ թմբկահարը: Տղաները, ասես մի մարմին դարձած, համերաշխ քայլում էին թմբուկի զարկերի առույգ ռիթմով Տողանցող պատանիների խրոխտ կեցվածքում, նրանց շողշողուն հայացքներում ոգեշունչ ինչ-որ բան կար ։
Առաջին պատկոմներն էին նրանք, պատանի կոմունարները, ինչպես իրենք էին իրենց անվանում նոր ստեղծված քայլերգում: Նրանց քայլերգը շատ շուտով հանրահայտ դարձավ, մանավանդ կրկներգի տողերը:
Պատանի կոմունար,
Դու նոր կյանքի շինարար
Անցյալից թշվառություն ու աղքատություն, որբերի ու գաղթականների բազմություններ ժառանգած նորաստեղծ հանրապետությունը Սովետական Հայաստանը, վերաշինության եռուն օրեր էր ապրում։ Հեղափոխություն իրագործած սերունդը ձեռք էր զարկել նոր կյանքի կառուցման մեծ գործին, որն իրականացնելու համար անհրաժեշտ էին նաև հաջորդ սերունդների ջանքերը Հայրերի սկսած գործը շարունակելու էր պատրաստվում երիտասարդությունը, որը համախմբվում էր կոմերիտմիության շարքերում: Հարկավոր էր մտածել նաև կոմերիտմիության շարքերը համալրողների պատանի սերնդի դաստիարակության մասին:
Ահա այդ գործին էր կոչված Հայաստանի պատկոմական կազմակերպությունը: Նրա ծննդյան օրը համարվում է 1921 թ հուլիսի 1-ը: Այդ օրը Երևանի առաջին պատկոմական ջոկատը՝ բաղկացած 18 պատանիներից, իր առաջին հավաքույթին անցկացրեց 26 կոմիսարների զբոսայգում: Ջոկատի կազմակերպիչն ու ղեկավարն էր Ստյոպա Մանուկյանը, մեկը խանդավառ այն երիտասարդներից, որոնք իրենց ուժերն ու գիտելիքներն անմնացորդ նվիրեցին նոր կյանքի հիմքերը դնելու գործին:
Սկիզբը դժվար էր: Միջոցներ չկային, պակասում էին պատանիների հետ աշխատելու փորձ ունեցող ուժերը: Առաջին պատկոմական ջոկատներում տղաներ էին միայն, հետո նրանց շարքերում ընդգրկվեցին նաև աղջիկներ Երևանից բացի, ջոկատներ հիմնվեցին հանրապետության մյուս քաղաքներում, գյուղական վայրերում: Պատկոմական կազմակերպության ղեկավարությունն ստանձնեց կոմերիտմիությունը, որի Կենտկոմին կից ստեղծվեց պատկոմական շտաբ: Այն հետո վերակազմվեց Պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի 1924 թ , հեղափոխության մեծ առաջնորդի մահից հետո, համամիութենական պիոներական կազմակերպությունը կոչվեց Վ Ի Լենինի անվան պիոներական կազմակերպություն:
Պիոներները ձգտում էին ամեն բանում օրինակ ծառայել իրենց հասակակիցներին լավ էին սովորում, մարզվում էին, կոփում իրենց մարմինը, հեռավոր արշավների էին դուրս գալիս, կազմակերպում մարզահանդեսներ, ջահերթեր, խարույկահանդեսներ Երևանցի պիոներների ձեռքերով տնկվեցին Աբովյան փողոցի և Ս Մ Կիրովի անվան մանկական զբոսայգու ծառերը: Պիոներները մասնակցում էին շաբաթօրյակների, գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների: Հեռավոր այն տարիներին նրանք գյուղ էին տանում իրենց զվարթ երգերն ու թատերական ներկայացումները, աջակցում էին անգրագիտության վերացմանը, առաջին հնգամյակներում կառուցվող գործարանների համար հումք, մետաղի ջարդոն էին հավաքում:
Երկիրը սիրով ու խանդաղատանքով էր հետևում պատանիների հիանալի գործերին։ Հայաստանի առաջին պիոներներից մեկը Հովհաննես Կոխլիկյանը, որը հայտնի էր Ճուտիկ մականունով, դեռ մինչև սովետական կարգերի հաստատումը մասնակցել էր Դիլիջանի ընդհատակյա կազմակերպության աշխատանքներին, աչքի էր ընկել մի շարք սխրագործություններով: Այս ամենի համար նա արժանացավ հանրապետության բարձր պարգևին Կարմիր դրոշի շքանշանի, ինչպես նաև Աշխատանքի հերոսի կոչման: Հացի փռում ծագած հրդեհը հանգցնելու և հնոցապանի երեխաների կյանքը փրկելու համար Երևանի առաջին մանկական նվագախմբի անդամ Կոստանդին Բարոյանին, պատկոմական շտաբի որոշմամբ, շնորհվեց Հերոս պիոների կոչում:
Պիոներների լավ գործերը, նրանց անձնվեր մասնակցությունը նոր կյանքի կառուցմանը չարությամբ էին ընդունում սովետական իշխանության թշնամիները: Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքում պիոներական ջոկատի խորհրդի անդամ Գրիշա Հակոբյանը սպանվեց դասակարգային թշնամու ձեռքով (այդ մասին դուք ավելի մանրամասն կկարդաք «ճերոս պիոներներ» զրույցում): Այդ օրերին Երևանի 10 հզ պիոներներ դուրս եկան բողոքի միտինգի պահանջելով պատմել չարանենգ մարդասպաններին