Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, պիոներները դաշտերում, ձեռնարկություններում փոխարինեցին ռազմաճակատ մեկնած տղամարդկանց, նստեցին տրակտորի ղեկի առջև, կանգնեցին բանվորական հերթափոխի Հանրապետության պիոներները միջոցներ էին հավաքում «Հայաստանի պիոներներ» ինքնաթիռի համար։ Աղջիկները ռազմաճակատում կռվող մարտիկների համար տաք հագուստներ էին պատրաստում, հիվանդանոցներում խնամում վիրավոր ռազմիկներին։ Պատանի թիմուրականներն ամեն կերպ օգնում էին ճակատայինների ընտանիքներին։ Ետպատերազմյան տարիներին սովետական ժողովուրդը լծվեց պատերազմի հասցրած վերքերից հայրենի երկիրը բուժելու աշխատանքին։ Հանրապետության պիոներները նորանոր լավ գործերով արձագանքեցին «Այգիներով զարդարենք հայրենիքը», «Ոչ մի հասկի կորուստ», «Յուրաքանչյուր դպրոցում՝ պտղատու այգի, ծաղկանոց