Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(գունավոր և սպիտակ ապակու, բյուրեղապակու, հրակայուն մանրաթելերի և այլ նյութերի արտադրության մեջ)։ Մեր հանրապետությունը հարուստ է բարձրորակ պեռլիտի հանքավայրերով, որոնցից ամենանշանավորը Արագածի հանքավայրն է։ Հայկական պեռլիտն առաքվում է Սովետական Միության շատ քաղաքներ, ինչպես նաև արտասահման։ Իր բաղադրությամբ պեռլիտին շատ մոտ է օբսիդիան կամ ժողովրդական լեզվով «սատանի եղունգ» կոչվող սև, փայլուն քարը, որը նույնպես փքվելու հատկություն ունի։ Ողորկված օբսիդիանը շատ գեղեցիկ է և ակնագործության մեջ հաճախ փոխարինում է թանկարժեք քարերին։ Մեր բեռներում ու ձորերում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել բազալտի կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «լեռ քարի» ժայռերի երկրի խորքից ժայթքած հրահեղուկի սառած զանգվածների։ Հաճախ դրանք այնքան կանոնավոր սյուների ձև են ունենում, որ թվում է, մարդու ձեռքի գործ են։ Այդպիսի «ձեռակերտ» ժայռեր կարելի է տեսնել, օրինակ, Հրազդանի կիրճում կամ Գեղարդի ձորում։ Բազալտային խմբի ապարները՝ բազալտները, անդեզիտները և անդեզիտա-բազալտները կապտավուն երանգով մոխրագույն, կարծր քարեր են։ Համեմատաբար հեշտ կտրվելու և լավ հղկվելու շնորհիվ դրանք հնուց կիրառվել են շինարարության մեջ։ Բազալտով են կառուցված, օրինակ, էրեբունի ամրոցի հիմքերը, Գառնիի տաճարը, Տաթևի վանքը և միջնադարյան ուրիշ շատ կառույցներ։ Մեր օրերում ևս բազալտներն օգտագործվում են ամբողջական շենքեր, շենքերի հիմքեր, հիմնապատեր, կամուրջների սյուներ ու կամարներ կառուցելու, հուշարձաններ երեսապատելու և փողոցներ սալարկելու համար։ Բազալտով են կերտված Մատենադարանի շենքը, Եղեռնի հուշարձանը, Ա Թամանյանի արձանը Երևանում։ Բազալտը մեկ այլ կիրառություն էլ ունի բազալտաձուլական գործարանում այն հալում են և պատրաստում թթվակայուն խողովակներ, էլեկտրական մեկուսիչներ, չմաշվող սալեր։ Գիտնականները ենթադրում են, որ ապագայում նրանից հնարավոր կլինի նաև երկաթ ստանալ։ Մեր հանրապետությունում հայտնաբերվել