Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նաև մագմատիկ ապարների՝ գրանիտի և նրա խմբի ապարների ավելի քան 50 հանքավայրեր Գրանիտները գոյանում են Երկրի խորքում, երբ մագման Երկրի մակերևույթ չի հորդում, այլ ներխուժում է երկրակեղևի ճեղքերի մեջ ու դանդաղ սառչում Նրանք համեմատաբար դժվար են մշակվում, բայց հղկվելուց հետո լավ փայլ են ստանում ու կիրառվում են հուշարձաններում ու հոյաշեն կառույցներում Գրանիտով են կերտված, օրինակ, Լենինի հուշարձանի պատվանդանը (Երևանում), Ա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի որոշ մասեր Գրանիտի խմբի ապարներից առավել հայտնի են Փամբակի մոխրագույն գրանոդիորիտը, Կողեսի մուգ մոխրագույն գաբբրոն, Մեղրու մոխրագույն գաբրոդիորիտը, Ապարանի սպիտակավուն գրանիտը

Համբավավոր են հայկական մարմարները Դրանց շարքն են դասվում նաև մարմարանման կրաքարերն ու կոնգլոմերատները, որոնք ողորկվելուց հետո գեղեցիկ փայլում են ու բացում իրենց բնական նախշերը Մարմարներն առաջացել են Երկրի խորքում գտնվող կրաքարերի վերաբյուրեղացումից՝ մեծ ճնշման ու որոշակի ջերմաստիճանի ազդեցությամբ Մեր հանրապետությունում հայտնաբերված են մարմարի երկու տասնյակից ավելի հանքավայրեր Համամիութենական ճանաչում ունեն Արարատի ոսկեգույն կամ սպիտակ երակներով սև գույնի մարմարը, Աղվերանի վարդագույն կամ մուգ երակների ցանցով սպիտակ մարմարը, Արզականի մոխրագույն, գոտիավոր մարմարը, Իջևանի կարմրադարչնագույն, սպիտակ բծերով մարմարը, Կույբիշևի (Ջարխեչի) բազմագույն կոնգլոմերատը Մեծ հեռանկարներ ունի Մայմեխի շաքարասպիտակ մարմարը

Մարմարի սալերով երեսապատում են շենքերի ու կառույցների գլխավորապես ներսի մակերևույթները՝ պատերը, հատակները Հայկական մարմարները զարդարում են ինչպես մեր հանրապետության, այնպես էլ Սովետական Միության շատ քաղաքների կառույցներ Դրանք օգտագործվել են հատկապես Մոսկվայի մետրոյի մի շարք կայարանների, Համագումարների պալատի և այլ շենքերի շինարարության մեջ

Սովետական Հայաստանում կան նաև շատ այլ քարատեսակներ կրաքարեր,ավազաքարեր, կավային թերթաքարեր, դոլոմիտներ, դունիտներ, քարանման հրակայուն կավեր, պորֆիրիտներ, ագատներ, հասպիսներ Բոլորը թվարկել հնարավոր չէ


«Հայկ և Բել»

Ամեն մի ժողովուրդ ավանդություններ է հյուսում իր ծագման մասին և հաղորդում սերնդեսերունդ Մեր ժողովրդի համար յուրօրինակ «ծննդյան վկայական» է Հայկի և Բելի մասին պատմող ավանդավեպ-առասպելը, որը մեկուկես հազարամյակ առաջ գրի է առել պատմահայր Մովսես Խորենացին

.. Հայկը ոչ միայն վայելչակազմ, վառվռուն աչքերով, գեղեցիկ ու թիկնավետ, գանգրահեր, հաղթաբազուկ մի այր էր, այլև քաջ ու երևելի դյուցազն Նա իր ուստրերով ու դուստրերով, թոռներով ու ծոռներով ապրում էր հարևան Բաբելոնից հյուսիս ընկած Արարադ (կամ Արարատյան) երկրում Բաբելոնի թագավորը բռնակալ Բելն էր Նա իր տիրապետությանն էր ենթարկում բոլոր ժողովուրդներին և զրկում նրանց ինքնուրույն ապրելու իրավունքից

Մյուս բոլոր ժողովուրդներին հպատակեցնելուց հետո Բելը լուր է ուղարկում Հայկին, թե «Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր սակայն տաքացրո՛ւ և մեղմացրո՛ւ քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդելով խաղաղ ապրիր »

Հայկը շատ խիստ մի պատասխանով ետ է ուղարկում Բելի պատգամավորներին Բռնակալ Բելը որոշում է ուժով հնազանդեցնել Հայկին և զորք հավաքած՝ արշավում է Արարատյան երկիր

Քաջարի Հայկը իր որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին, հասնում Վանա լճին, որը հանձնել էր իր