Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճանաչված մանկագիրը խանդաղատանքով ու սիրով ստեղծել է հեղափոխության մեծ առաջնորդին՝ Վ․ Ի․ Լենինին նվիրված մանկական բանաստեղծությունների ամբողջ մի շարք՝ «Լենինի ծնունդը», «Իլյիչը», «Լենին», «Մարտիկ առաջնորդը», «Իլյիչի աչիկները» և, իհարկե, «Լենին պապին», որի տեքստով գրված երգը դուք սովորում եք դեռ մանկապարտեզում

Լենին պապին էլ
Մանուկ է եղել,
Մեզ նման պստիկ,
Ժիր ու սիրունիկ:

Հ. Հայրապետյանը ձեզ համար հայերեն է թարգմանել Լ․ Տոլստոյի, Վ․ Բիանկիի, Ս․ Սարշակի, Ա․ Չեխովի և շատ ուրիշ գրողների մի շարք մանկական ստեղծագործություններ։

«Դու ամբողջ կես դար, անսպառ եռանդով, մանկական աշխույժով, սիրով ու սրտով աշխատել ես քո հայ մանուկների կրթության վեհ գործի համար, անձնվեր աշխատել ես խոսքով ու գրչով, սերունդներ ես դաստիարակել, բարձրացրել նրանց հոգին և զարգացրել նրանց միտքը»,— գրել է Ա․ Իսահակյանը 1950 թ։ Այս խոսքերը անվանի մանկագրի ու մանկավարժի ողջ գործունեության ճշմարիտ գնահատականն են։

Հայրենական մեծ պատերազմ

1941 թ հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա։ Թշնամին հարձակվեց անսպասելի՝ միևնույն ժամին խախտելով Բարենցի ծովից մինչև Սև ծովն ընկած սահմանը։ Մեր հայրենիքի վրա մահացու վտանգ կախվեց։

Ֆաշիստները մտադիր էին զավթել մեր երկիրը, հողերը տալ իրենց կալվածատերերին, իսկ գործարաններն ու ֆաբրիկաները՝ կապիտալիստներին։ Նրանք ուզում էին բնաջնջել սովետական ժողովրդին՝ թողնելով միայն նրանց, ովքեր կդառնային գերմանացի տերերի ծառաներ։ Գերմանական գեներալները կազմել էին պլան, որի համաձայն պատերազմը պետք է տևեր ընդամենը երկու ամիս։ Թշնամին դաժան էր և ուժեղ։ Մինչև ՍՍՀՄ-ի վրա հարձակվելը նա արդեն գրավել էր Եվրոպական շատ երկրներ։ Ֆաշիստներն էին տնօրինում գրավված երկրների տանկերը, ինքնաթիռները, հրանոթները, բոլոր ֆաբրիկաներն ու գործարանները։ Ո՞վ կփրկի իրենց, ով կկանգնեցնի ֆաշիստներին՝ տագնապած մտածում էին ստրկացված երկրներում ապրող մարդիկ և հույսով նայում Սովետական Միությանը։

Կոմունիստական կուսակցության կոչով սովետական ողջ ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու հայրենիքը։ Հազարավոր մարդիկ կամավոր մեկնեցին կարմիր բանակ, կազմեցին պարտիզանական ջոկատներ և ժողովրդական աշխարհազորներ։ Երկիրը վերածվեց միասնական մարտական ճամբարի։ Ռազմաճակատ մեկնած տղամարդկանց փոխարեն գործարաններում և ֆաբրիկաներում հաստոցների առջև կանգնեցին կանայք, դեռահասներն ու ծերունիները։ Նրանք ռազմաճակատի համար զենք էին պատրաստում, իսկ կոլտնտեսությունները բանակին մատակարարում էին հաց ու պարեն։ Հարյուր հազարավոր մարդիկ դարձան թիկունքի հերոսներ։

Առաջին մարտերից մեկը տեղի ունեցավ սահմանամերձ Բրեստի ամրոցի մոտ։ Նրա պաշտպանները շուրջ մեկ ամիս անհավասար մարտեր էին մղում՝ մեծ կորուստներ պատճառելով ֆաշիստներին։ Թշնամուն կասեցնելը հեշտ չէր նաև ռազմաճակատի մյուս հատվածներում։

Մեր ռազմիկները թշնամու դեմ հերոսաբար մարտնչում էին Սմոլենսկի մոտ: Սմոլենսկի ճակատամարտում իրենց սխրագործություններով հռչակվեցին 4 դիվիզիաներ, որոնք մեր բանակում առաջինը ստացան գվարդիականի կոչում։

Խոր աշուն էր արդեն, երբ ֆաշիստները մոտեցան Մոսկվային։ Նրանք վստահ էին, թե ուր որ է կմտնեն մայրաքաղաք և հաղթանակով կավարտեն պատերազմը։ Բայց մայրաքաղաքի պաշտպաններին օգնության եկան զորքեր Սիբիրից, Ուրալից, Ղազախստանից, Միջին Ասիայից և Հեռավոր Արևելքից։ Թշնամին խորտակիչ հարված ստացավ և փախուստ տվեց Մոսկվայի մատույցներից: Ֆաշիստները նման պարտություն դեռ չէին կրել և չէին կորցրել այդքան զինվոր, տանկ, ինքնաթիռ ու թնդանոթ։

Կարմիր բանակը նոր, փայլուն հաղթանակ տարավ Ստալինգրադի ճակատամարտում։ Մեր զորքերը շրջապատման մեջ առան 330 հզ գերմանացիների, որոնք կամ ոչնչացվեցին, կամ գերի վերցվեցին։ Իսկ 1943 թ. ամռանը տեղի ունեցավ Կուրսկի հայտնի ճակատամարտը: Կամենալով իրենց օգտին փոխել պատերազմի ընթացքը