Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և վրեժ լուծել Ստալինգրադի տակ կրած պարտության համար՝ ֆաշիստները վճռեցին նոր հարձակում սկսել Կուրսկի շրջանում։ Նրանք մտադիր էին շրջապատել և ոչնչացնել մեր զորքերը։ Բայց սովետական հրամանատարությունը բացահայտեց նրանց պլանները և լավ նախապատրաստվեց ճակատամարտին։ Մեկ միլիոնից ավելի սովետական զինվորներ ազդանշանի էին սպասում թշնամուն ինչպես հարկն է հակահարված տալու համար։ Այդ խոշոր ճակատամարտն սկսվեց հուլիսի 5-ին և շարունակվեց ավելի բան երկու ամիս։ Սովետական զինվորները մարտնչում էին համառորեն ու արիաբար և նորից հաղթեցին։

Կուրսկի ճակատամարտից հետո սկսվեց սովետական երկրից զավթիչների զանգվածային վտարումը։ Սակայն թշնամին առաջվա նման ուժեղ էր մնում, առանց մարտի չէր զիջում և ոչ մի դիրք։ Բայց ոչինչ այլևս չէր կարող նրան փրկել ջախջախումից: 1944 թ սովետական զորքերը, արյունահեղ մարտերի գնով, հիտլերականներից լիովին ազատագրեցին Ուկրաինան, Բելոռուսիան, Մոլդավիան, Մերձբալթիկան։

Կարմիր բանակի գործողություններին մեծապես օգնում էին պարտիզանները։ Ավելի քան մեկ միլիոն մարդ զենքը ձեռքին կռվում էր թշնամու թիկունքում։ Հայրենի հողն ազատագրելուց հետո կարմիր բանակն օգնության հասավ Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Հարավսլավիայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի և գերմանական ֆաշիստների նվաճած եվրոպական մյուս երկրների ժողովուրդներին։

1945 թ սկզբին սովետական զորքերն արևելքից մտան ֆաշիստական Գերմանիա։ Արևմուտքից նրանց ընդառաջ շարժվում էին դաշնակիցների՝ ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի զորքերը։ Սրանք գրեթե դիմադրության չէին հանդիպում, որովհետև ֆաշիստներն իրենց հիմնական ուժերը նետել էին կարմիր բանակի դեմ։

Ֆաշիստական Գերմանիայի դեմ մղվող պատերազմն ավարտվեց Բեռլինի՝ խիստ դժվարին ճակատամարտով։ Այն սկսվեց ապրիլի կեսին և ավարտվեց մայիսի 2-ին։ Իսկ մայիսի 9-ին ավարտվեց նաև պատերազմը։ Թշնամին ջախջախվեց և անձնատուր եղավ։ Այժմ մենք ամեն տարի այդ օրը նշում ենք իբրև Հաղթանակի տոն։

Ինչո՞ւ Սովետական Միությունը ոչ միայն դիմացավ այդ չտեսնված ծանր, արյունահեղ պատերազմին, այլև ջախջախեց ֆաշիզմը։ Որովհետև մեր երկիրը սոցիալիստական է, մեր հասարակարգը՝ ամենաառաջադեմը։ Մենք մղում էինք հայրենական պատերազմ, արդարացի, ազատագրական պատերազմ: Կարմիր բանակին ու ժողովրդին ղեկավարում էր մեծ Լենինի ստեղծած կոմունիստական կուսակցությունը, կուսակցություն, որը դաստիարակել է հիանալի մարտիկներ ու զորապետներ։ Նրա ղեկավարությամբ մեր երկրում ստեղծվեց ռազմական հզոր արդյունաբերություն։ Կոմունիստական կուսակցությունը սովետական բազմազգ ժողովրդին համախմբեց ու դարձրեց մեկ միասնական ուժ: ՍՍՀՄ ժողովուրդների միջև ստեղծված անխախտ բարեկամությունն էր, որ օգնեց ջախջախելու թշնամուն: Պաշտպանելով Հոկտեմբերյան