Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառույցները, ստորգետնյա սրահներն ու շտրեկները, հանքահորի վագոնիկները, էլեկտրական կաբելները (մալուխները) և խողովակները նրա համար են, որ ապահովվի հանքախորշի աշխատանքը:

Հանքախորշի պատի մոտ խուլ աղմուկով աշխատում է երկարավուն մի մեքենա: Դա ածխի կոմբայնն է, որը միաժամանակ մի բանի գործ է կատարում: Կոմբայնի առջևի մասում կա հեծանիվի շղթա հիշեցնող, միայն թե ավելի մեծ չափերի ու սուր ատամներով մի շղթա: Այն խրվում է ածխաշերտի մեջ և ածխի մեծ բեկորներ հատում: Նույնպես ատամնավոր սկավառակներն այդ բեկորները ջարդում, բաժանում են ավելի մանր կտորների: Իսկ կոմբայնի ետևից սողալով մոտեցող բեռնիչն այդ կտորները բարձրացնում ու նետում է փոխակրիչ-կոնվեյերի վրա: Կոմբայնն առաջ է շարժվում ու ավելի խորը խրվում ածխաշերտի մեջ, իսկ ածուխն անընդհատ լցվում է վագոնիկների մեջ: Սրանք ածուխը տանում են դեպի հանքափող, որտեղից այն վեր է բարձրացվում:

Թվում է, էլ ինչը կարող է կոմբայնից ավելի լավ կատարել այդ աշխատանքը: Բայց պարզվեց, որ ավելի հարմար է ածուխը հատել ջրով: Հանքախորշում տեղադրում են ջրանետիչ կոչվող սարքը, որը նման է փոքրիկ թնդանոթի, միայն թե սա ջրային թնդանոթ է: Ջրանետիչի ծայրափողակից