Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու խողովակագլոցման հաստոնները, որոնցով երկաթուղային ռելսեր ու զանազան խողովակներ են գլոցում:

Կան այնպիսի հաստոցներ, որոնց վրա էլեկտրական կայծերով մետաղի մեջ այրում բացում են կարի ասեղի անցքից էլ բարակ անցքեր:

Մի խոսքով, դժվար է անգամ թվարկել այն բոլոր հաստոցները, որոնք նախատեսված են մետաղ մշակելու համար:

Փայտն այլ հատկություններ ունի: Ինքներդ էլ գիտեք, որ հնարավոր չէ տախտակները կռել կամ գլոցել: Դրա փոխարեն փայտը հեշտությամբ կարելի է սղոցել, ռանդել, տաշել, ծակել: Այս ամենի համար կան խառատային, ռանդիչ, երիթահան, գայլիկոնիչ, փայտասղոցման և այլ փայտամշակման հաստոցներ: Կոպիտ կոճղերից ու տախտակներից այդ հաստոցներով կարելի է պատրաստել ցանկացած ձևի դետալներ, իսկ հետո դրանցից հավաքել սեղաններ, աթոռներ, դասասեղաններ:

Բամբակն ինքն իրեն վերնաշապկի գործվածք չի դառնա: Դրա համար էլ են հաստոցներ պետք: Նախ մանող հաստոցներով մանվածք են ստանում, ապա ոլորող մեքենաներով մանվածքից թել ոլորում, հետո նոր միայն ջուլհակահաստոցով թելից գործվածք գործում:

Որպեսզի մեր երկիրը հզոր ու հարուստ լինի, որպեսզի սովետական մարդիկ լավ ապրեն, հարկավոր է հնարավորին չափ