Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր ժամանակները չի հալվել, մամոնտի մարմինն էլ այնտեղ, ասես, պահածոյացվել է

Հավերժական սառցույթը բույսերի աճին չի խանգարում։ Սակայն այստեղ ծառերի արմատները ոչ թե ձգվում են ներքև, դեպի խորքը, այլ տարածվում փռվում են հողի վերին, ամռանը հալվող շերտում

Առաջներում հավերժական սառցույթի վրա կառուցված տները ժամանակի ընթացքում ճաքճքում էին, թեքվում կողքի և ի վերջո, նույնիսկ, փլվում Դրա պատճառը հետևյալն էր տարվա տաք եղանակին շենքի այն կողմում, որն արևն ավելի էր տաքացնում, սառած հողաշերտը հալվում էր, խոնավանում, երբեմն վերածվում ցեխի Շենքի ստորին մասն, ասես, թաղվում էր այդ ցեխի մեջ, բայց՝ անհավասարաչափ որտեղ շատ էր հալվում, այնտեղ շենքն ավելի շատ էր թաղվում

Այժմ հավերժական սառցույթի գոտում բոլոր շենքերն ու շինությունները կառուցվում են, ասես, «արագիլի ոտքերի» վրա Այդ «ոտքերը», սակայն, երկաթբետոնե վիթխարի ցցասյուներ են Նրանց ստորին, ավելի մեծ մասը խրված է հավերժական սառցույթի շերտի մեջ, իսկ գետնի մակերևույթից նրանք դուրս են ցցված մոտավորապես մեկ մետրով Այդ ցցասյուների վրա էլ կառուցում են շենքը, ընդ որում օդն ազատ անցնում է նրա տակով Հողաշերտն ամռանը հալվում է, ձմռանը՝ սառչում, բայց շենքի վրա դա չի ազդում, որովհետև ցցասյուների հիմքերն ամուր խրվում սառչում են երբեք չհալվող հավերժական սառցույթի շերտի մեջ

Հավերժական սառցույթի գոտում կառուցված ամենագեղեցիկ քաղաքներից է Նորիլսկը Այստեղ կան ժամանակակից բազմահարկ շենքեր, դպրոցներ, թատրոններ, համերգասրահներ, ծածկած լողավազան


Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ)

Աֆրիկա մայր ցամաքի ծայր հարավում, որի ափերը ողողվում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով, տեղավորված է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը Նրա մայրաքաղաքը Պրետորիան է

ՀԱՀ-ը շատ գեղեցիկ երկիր է Արևելքում և հարավում բարձրանում են լեռներ, իսկ մնացած տարածքը զբաղեցնում է մի տափարակ սարահարթ, ուր արևելքից արևմուտք միմյանց փոխարինում են սավաննաները, կիսաանապատներն ու անապատները Լեռներում աճում են մշտադալար մերձարևադարձային անտառներ Երկրի տարածքի մեծ մասն ունի արևադարձային, շոգ կլիմա Մի ժամանակ այստեղ կային բազմաթիվ խոշոր կենդանիներ՝ առյուծներ, ընձառյուծներ, բորենիներ, այծքաղներ, ընձուղտներ, փղեր, զեբրեր, ռնգեղջյուրներ Այժմ նրանցից շատերը պահպանվել են միայն արգելանոցներում

Աֆրիկայի հարավը միշտ եղել է զարգացած անասնապահության շրջան Ի տարբերություն այս մայր ցամաքի ուրիշ շատ շրջանների, այստեղ չկա ցեցե ճանճը, որի խայթոցից առաջանում է անգամ եզան կամ ձիու համար մահացու քնախտ հիվանդությունը

Անսովոր հարուստ է ՀԱՀ-ի ընդերքը, որի պատճառով երկիրը նույնիսկ անվանում են երկրաբանական հրաշք Այստեղ կա ժամանակակից արդյունաբերության համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ, այն էլ մեծ քանակությամբ Չկան միայն նավթ և բնական գազ Երկրում արդյունահանում են շատ ոսկի, պլատին, ալմաստ, մանգան, կոբալտ, ինչպես նաև պղինձ, նիկել, կապար և ուրիշ օգտակար հանածոներ

Երկրի բարենպաստ կլիման և բնական հարստությունները վաղուց այստեղ են ձգել բերել եվրոպացի վերաբնակիչների 17-րդ դարում արդեն այստեղ կային եվրոպացիների մեծ բնակավայրեր Սկզբում եվրոպացիները բնակություն էին հաստատում Բարեհուսո հրվանդանում, ներկայիս Քեյփթաուն քաղաքի մերձակայքում Բայց աստիճանաբար նրանք սկսեցին շարժվել դեպի հյուսիս, երկրի խորքերը՝ հարազատ վայրերից վտարելով աֆրիկացի բնիկներին Վերաբնակիչները բնիկներից խլում էին անասունն ու ամենաարգավանդ հողերը Դիմադրողներին անխնա ոչնչացնում էին

Սակայն աֆրիկացիները չհնազանդվեցին գաղութարարներին Նրանց դեմ առանձնապես համառորեն ու արիաբար մարտնչում էին զուլուսները՝ տաղանդավոր և քաջարի առաջնորդ Չակայի գլխավորությամբ Անգլիական բանակը, չնայած սպառազինության հսկայական գերակշռությանը, մեկ անգամ չէ, որ շոշափելի պարտություններ կրեց Ի վերջո հարկադրված