Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինելով դադարեցնել զինված պայքարը՝ բնիկները չհաշտվեցին եկվորների տիրապետության հետ։ Նրանք համառորեն հրաժարվում էին աշխատել գաղութարարների համար, և եղավ ժամանակ, որ երկրի նոր տերերն ստիպված էին Հնդկաստանից և Ասիայի ուրիշ երկրներից մարդիկ բերել հարավաֆրիկյան հանքահորերում և հանքերում աշխատեցնելու համար: ՀԱՀ-ի այժմյան բնակչության զգալի մասը կազմում են այդ ասիացիների սերունդները։

Ներկայումս ՀԱՀ-ում աֆրիկացիներն ու ասիացիները հինգ անգամ ավելի շատ են, քան եվրոպացիները։ Սակայն երկիրը կառավարում և իրենց հայեցողությամբ տնօրինում են ոչ թե նրանք, այլ սպիտակամորթ գաղութարարները։ Այստեղ աֆրիկացիներն ու ասիացիները զրկված են բոլոր իրավունքներից։ Նրանց համարում են ամենաստորին կարգի մարդիկ։ Նրանց բաժին է ընկնում ամենածանր և ցածր վարձատրվող աշխատանքը։ Աֆրիկացիները