Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ որքա՜ն շատ են այսօր հատուկ հեծանիվները: Մեկով բազմապիսի հնարքներ է ցուցադրում կրկեսի արտիստը, մյուսով փոստ ու մթերք են տեղափոխում: Հիմա կան անգամ եռանիվ հեծանիվներ, որոնք ստեղծված են հատկապես տարեց մարդկանց համար:

Հեծանիվն արագընթաց մեքենա է: Մարզական առաջին իսկ մրցությունում, 120 կմ մրցարշավում, որը 1869 թ. անցկացվեց Ֆրանսիայում, հեծանիվը զարգացրեց այդ ժամանակների համար չլսված արագություն` ժամում 11 կմ: Այդ տարիներից էլ նա մարզական զանազան մրցությունների մշտական մասնակիցն է: Արագընթաց երկանիվ հեծանիվներով մարզիկները սլանում են թե՛ խճուղով (խճուղավազք), թե՛ կտրտված տեղանքով (հեծանվային արշավ), թե՛ հատուկ հեծանվահրապարակի բետոնապատ թեք վազքուղիներով: Հեծանվահրապարակում նրանք մրցում են և սովորական` միատեղ հեծանիվներով, և երկտեղ հեծանիվներով` տանդեմներով:

Բազմագույն մարզազգեստներով ու պաշտպանական սաղավարտներով մարզիկները, ողջ իրանով ղեկին թեքված, երբեմն զարգացնում են ժամում ավելի քան 100 կմ արագություն:

Հեռագրություն

«Հեռագրություն» բառից, հավանաբար, կռահում եք, որ խոսքը հեռագրերով իրականացվող կապի, հեռու տարածություններ գրավոր հաղորդագրություններ հաղորդելու մասին է:

Հեռագրական կապի համար ստեղծվել են մի շարք ապարատներ: Էլեկտրական հեռագրական կապի` գործնականորեն պիտանի առաջին սարքը 1832 թ. մշակել է Պ. Լ. Շիլլինգը Ռուսաստանում: Հեռագրական ապարատների մի շարք հաջողված կոնստրուկցիաներ է ստեղծել ռուս գիտնական Բ. Ս. Յակոբին:

Էլեկտրական հեռագրական առաջին ապարատներից մեկը 1837 թ. հորինել է ամերիկացի Սեմյուել Մորզեն:

Իր հեռագրության համար Մորզեն հնարեց հատուկ այբուբեն, որտեղ տառերը փոխարինված էին կետերով ու գծերով: Օրինակ, Ա տառը կետ և գիծ է, Բ-ն՝ գիծ և երեք կետ և այլն: Այս այբուբենն անվանեցին գյուտարարի անունով` Մորզեի այբուբեն: Վաղուց արդեն Մորզեի ապարատը փոխարինվել է ժամանակակից տառատպիչ ապարատներով` հեռատիպերով, բայց Մորզեի