- Կյանքը հայրենիքին զոհաբերած հերոս պիոներների արիության և սխրանքների մասին դուք կիմանաք հետևյալ գրքերից`
- Մնացականյան Ս., Նրանք անմահ են, Ե., «Հայաստան», 1972:
Орлята Л., «Дет. лит.», 1972.
Հերոս քաղաքներ
Հայրենական մեծ պատերազմի պատմության տարեգրության մեջ ոսկե տառերով են գրված Սոսկվա, Լենինգրադ, Վոլգոգրադ, Կիև, Մինսկ, Օդեսա, Սևաստոպոլ, Նովոռոսիյսկ, Կերչ, Տուլա, Մուրմանսկ, Սմոլենսկ քաղաքների և Բրեստի ամրոցի անունները: Ցուցաբերած հերոսության և արիության համար այս քաղաքներն արժանացել են «Հերոս քաղաք» պատվավոր կոչմանը, պարգևատրվել Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով:
1941 թ. հունիսի 22-ին հիտլերյան Գերմանիան ուխտադրժորեն խախտեց չհարձակվելու պայմանագիրը և ռազմական գործողություններ սկսեց Սովետական Միության դեմ:
Թշնամու հիմնական ուժերն ուղղված էին մեր երկրի կարևորագույն կենտրոնների գրավմանը: Իբրև հզոր ամրոցներ` թշնամական հորդաների դեմ կանգնեցին Մոսկվա, Լենինգրադ, Ստալինգրադ (այժմ` Վոլգոգրադ), Կիև, Մինսկ, Օդեսա, Սևաստոպոլ, Նովոռոսիյսկ, Կերչ, Տուլա, Մուրմանսկ, Սմոլենսկ քաղաքները և Բրեստի ամրոցը: Այդ քաղաքների համար մղված մարտերում վառ կերպով դրսևորվեց սովետական զորքերի մարտական խիզախությունը, բնակչության արիությունը, կոմունիստական կուսակցության ոգեշնչող ու կազմակերպչական կամքը:
Զինվորներն ու թիկունքի աշխատավորները` մեծ թե փոքր, չխնայելով ուժերը, հաղթանակ էին կռում: Ո՛չ ռումբերի ու արկերի պայթյունը, ո՛չ թշնամու կատաղի գրոհները չէին ընկճում ժողովրդի մարտական ոգին: Զինվորների հետ կողք կողքի մարտնչում էին ժողովրդական աշխարհազորայինները, պարտիզանները, ընդհատակայինները: Պայքար էր գնում սովետական ամեն մի թիզ հողի համար:
Շուրջ մեկ ամիս հերոսաբար դիմադրում էր Բրեստի ամրոցի կայազորը: Ֆաշիստական ընտրովի զորքերի հարվածները քաջաբար ետ էր մղում Կիևը ավելի քան