Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոքրիկ, մինչև 1 սմ երկարությամբ էակի միջև, որն ապրում է ջրամբարներում Ինչո՞ւ սա նույնպես հիդրա է կոչվում Բանն այն է, որ այդ էակը, հեքիաթային հիդրայի նման, ունի «վերածնվելու» զարմանալի հատկություն Այս հիդրայի կտրած գլուխների փոխարեն նորերը չեն աճում, անշուշտ, նա նույնիսկ գլուխ չունի Բայց եթե նրան կտրատեն անգամ շատ մանր մասերի, ապա յուրաքանչյուր մասը կվերածվի նոր հիդրայի

Հիդրային հեշտությամբ կարելի է գտնել ջրային բույսերի լողացող տերևների տակ Ամուր կառչելով տերևի ստորին մասին՝ նա տարածում է իր նուրբ շոշափուկները՝ նմանվելով փոքրիկ ութոտանու Նրա շոշափուկները եղինջի պես այրում են, իսկ թույնը կարող է կաթվածահար անել նույնիսկ փոքրիկ ձկնիկներին Բայց հիդրան որսում է, սովորաբար, մանրիկ խեցգետնիկներ, մոծակի թրթուրներ, որդեր, որոնց ճանկում է շոշափուկներով, սպանում է և ակնթարթորեն կուլ տալիս


Հիդրոէլեկտրակայան

«Էլեկտրակայան» բառը ծանոթ է բոլորին, իսկ «հիդրո...» նախածանցն առաջացել է հունարեն «հիդոր»՝ «ջուր», բառից Հիդրոէլեկտրակայանն օգտագործում է թափվող ջրի էներգիան՝ փոխարկելով այն էլեկտրական էներգիայի

Ազատ ու անկաշկանդ հոսում է լայնահուն գետը Թեթևորեն տանում է վիթխարի