գերաններ, ասես դրանք լուցկու հատիկներ լինեն, մեջքին հանդարտ ճոճում շոգենավեր։ Իսկ լեռնային գետը սլանում է որոտընդոստ հատակին գլորելով հսկա գլաքարեր։ Որքա՜ն ուժ կա նրա մեջ ամբարված։
Ինչպե՞ս օգտագործենք գետի ուժը։
Գետը պատնեշենք երկաթբետոնե ամբարտակով։ Գետի ջուրը բարձրանում է, ելք փնտրում։ Շատ լավ, մենք քեզ ազատ կարձակենք, ջուր, միայն թե նախ մի քիչ աշխատիր։ Անցիր, խնդրեմ, այս անցքերից ներս։
Ջուրն իսկույն նետվում է դեպի անցքերը,իսկ այնտեղ հսկա տուրբիններ են տեղադրվաշ։ Տուրբինի ներսում պողպատե թիակավոր անիվ կա։ Ջուրն ուժգնորեն թափվում է թիակներին, և անիվն սկսում է պտտվել. Անվին միացված է մեկ այլ մեքենայի՝ գեներատորի, ներքին, պտտվող մասը՝ ռոտորը «Գեներատոր» լատիներեն բառը նշանակում է«արտադրող»։ Գեներատորն էլեկտրական էներգիա է արտադրում։ Հենց էլեկտրական էներգիայի էլ փոխարկվում է թափվող ջրի էներգիան։ Իսկ տուրբինով անցած ջուրը դուրս է հորդում, գնում։ Նա իր ուժը տվեց տուրբինին։ Բայց ջրի նորանոր հոսքեր են ճնշում ամբարտակը, և տուրբինի անիվը պտտվում է անընդհատ։
Աշխարհում ամենամեծ հիդրոէլեկտրակայանները (ՀԷԿ-երը) կառուցվել են ՍՍՀՄ-ում։ Դրանք են Կրասնոյարսկի ՀԷԿ-ը Ենիսեյ գետի վրա և Բրատսկի ՀԷԿ-ը Անգարա գետի վրա։ Դրանք կառուցել են, հիմնականում, երիտասարդները՝ կոմերիտականները։ Նրանք Սիբիր՝ կոմերիտական կառույցներ էին գալիս մեր հայրենիքի բոլոր ծայրերից։ Իսկ այժմ Ենիսեյ գետի վրա կոմերիտականները մեծ խանդավառությամբ կառուցում են էլ ավելի հզորմի ՀԷԿ՝ Սայանա-Շուշենսկոյեի ՀԷԿ-ը, որի մի մասն արդեն շահագործման է հանձնվել Սիբիրի ՀԷԿ-երն ապշեցնում են իրենց չափերով։ Դրանց ամբարտակներն