Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասես սարեր լինեն Այդ «սարերի» կանոնավոր ձևը, ճշգրիտ ու հստակ ուրվագծերն են միայն մատնում, որ դրանք իրականում ստեղծվել են մարդու ձեռքով Ամբարտակից վեր հաճախ գոյանում է անեզր,կապուտակ մի ծով՝ փրփրաբաշ ալիքների վրա թևածող ճերմակ որորներով

Մի շարք հիդրոէլեկտրակայաններ են կառուցվել նաև մեր հանրապետությունում. Դրանցից առաջինը 1926 թ գործարկված Երևանի ՀԷԿ-ն էր՝ ՍՍՀՄ-ի հիդրոէներգետիկայի առաջնեկը Հանրապետության արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ Սևան-Հրազդան կասկադը՝ իր 6 ՀԷԿ-երով Շարք մտան նաև ուրիշ ՀԷԿ-եր,այդ թվում՝ Դեբեդ և Որոտան գետերի կասկադները երկուական ՀԷԿ-ով Ներկայումս հանրապետությունում գործում են 12 մեծ ու փոքր ՀԷԿ-եր Շուտով կավարտվի Որոտանի կասկադի գլխավոր՝ Սպանդարյանի ՀԷԿ-ի շինարարությունը

Հիդրոէլեկտրակայանը միայն ամբարտակը, տուրբինն ու գեներատորը չէ Ամբարտակը պատնեշում է նավերի ճանապարհը, որի պատճառով հարկ է լինում կառուցել ամբարտակը շրջանցող շլյուզավոր ջրանցք Ձկների ճանապարհը չփակելու համար պետք է լինում կառուցել նաև հատուկ ձկնուղի Հարկավոր է ամբարտակի վրայով ճանապարհ գցել, հիդրոէլեկտրակայանին միացնել էլեկտրահաղորդման գծերը, քաղաքի համար՝ ջրմուղ, դաշտերի ոռոգման համար ջրանցքներ կառուցել Ստացվում է հիդրոէլեկտրակայանի հետ կապված տարբեր կառույցների ամբողջ մի հանգույց, որն այդպես էլ անվանում են հիդրոհանգույց Հիդրոհանգույց կառուցելը ոչ հեշտ է, ոչ էլ էժան Բայց դրա փոխարեն հիդրոհանգույցը էներգիա կտա, և այնքան ժամանակ, քանի դեռ հոսում է գետը


Հին աշխարհի երկրներ

Ամենաառաջին պետություններն առաջացել են 5—6 հզ տարի առաջ, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Ասիայում, այսպես կոչված Հին Արևելքի երկրներում. Դրանք էին Եգիպտոսը Աֆրիկայի հյուսիս-արևելքում, Նեղոս գետի հովտում, ասիական պետություններ Աքքադն ու Շումերը Տիգրիս և Եփրատ գետերի միջև՝ Միջագետքում Այնուհետև, մեր թվականությունից առաջ 2-րդ հազարամյակում հենց այստեղ առաջացան Բաբելոնը և Ասորեստանը Հնագույնների շարքն են դասվում նաև Հնդկաստանում (Ինդոս և Գանգես գետերի հովիտներում) և Չինաստանում (Հուանհե գետի ափերին) կազմավորված պետությունները

Մեր թվականությունից առաջ 1֊ին հազարամյակում Եվրոպայում ամենամեծը Աթենք և Սպարտա հունական պետություններն էին Իսկ մեր թվականությունից առաջ 8-րդ դարում հիմնադրվեց Հռոմ քաղաքը, որը դարձավ Հռոմեական պետության կենտրոնը.

Տաք կլիման, հողին խոնավություն ու բերրիություն պարգևող գետերը, անտառները, անասունների հարմար արոտավայր խոտավետ տափաստաններն ու կանաչախիտ մարգագետինները և, վերջապես, մետաղների (պղնձի ու երկաթի) հանքաշերտերը՝ այս ամենը հնարավորություն տվեց, որ այդ պետությունների տարածքում բնակած մարդիկ նախնադարյան կենսաձևից զարգացման ավելի բարձր