Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդարձակվում է և ահռելի ուժով ճնշում գործադրում բոլոր ուղղություններով՝ ասես հզոր բռունցքով կործանելով իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ։ Դա էլ հենց պայթյունն է։

Պայթուցիկ նյութերը շատ են վառողը ուժանակը (դինամիտ), տոլը ամենալը և այլն։ Երբեմն ուժանակի պես պայթում օդում ցրված շաքարի և ալյուրի փոշին, մի կայծ իսկ բավական է, որ պահեստը հոդս ցնդի։ Վտանգավոր են ածխափոշին ու հանքագազը՝ մեթանը։

Սակայն մարդը պայթյունը ծառայեցնում է իրեն։ Առաջ ամոնալով և ուժանակով միայն փխրեցնում էին հողը, որպեսզի հետո հեշտ լիներ այն տեղափոխելը։ Իսկ այժմ ինժեներները կարողանում են նաև պայթյունով հողը տեղափոխել այնպես, ինչպես բահով։

Մի անգամ մարդիկ ուզում էին պատնեշել լեռնային սրընթաց գետը։ Որքան էլ բետոնի մեծ-մեծ բեկոներ ու քարեր էին գցում նրա մեջ, գետը դրանք քշում տանում էր։ Այդ ժամանակ օգնության եկան պայթեցնողները։ Առաջին պայթյունով նրանք ժամանակավոր պատվարով պատնեշեցին գետը՝ ընդամենը մի քանի րոպեով կանգնեցնելով ջրերի վազքը։ Եվ երբ գետի հոսանքն ի վար անհրաժեշտ տեղում հունը մերկացավ, երկրորդ վիթխարի պայթյունով երկու ափերից այն տեղ լցրեցին հազարավոր տոննա հող ու ապար։ Պատվարը պատրաստ էր։

Պայթյունին հարկադրել են աշխատել նաև գործարանում։ Ջրավազանի ջրի տակ թնդում է պայթյունը, ճնշում գործադրում ջուրն ընկղմված մետաղաթերթերին, և այն հնազանդորեն ընդունում է անհրաժեշտ ձևը։ Եվ ահա ինքնաթիռ երեսապատ վազքի մի կտոր կամ ավտոմոբիլի անվածեկոցը պատրաստ է։ Պայթյունը կարող է նաև մետաղ եռակցել։ Հարյուրավով «մասնագիտություններ» ունի պայթյունը։ Կոչէովի խոսքերը․ «Ռուսաստանը մեծ է բայց նահանջելու տեղ չկա ետևում Մոսկվա է»։

28 գվարդիականների մարտը թշնամու հիթսուն տանկեր տեմ տեղի է ունեբոլ 1941 թ, աշնանը, մայրաքաղաքի մատույցներում մղված ճակատամարտի օրերին։ Ֆաշիստներն ամեն կերպ ձգտում էին գրավել Մոսկվան։ Մայրաքաղաքը պաշտպանող զորքերի կազմում էր նաև գեներալ Իվան Վասիլիչ Պանֆիլովի դիվիզիան։ Այդ դիվիզիայի մի խումբ մարտիկներ Դուբոսեկովա երկաթուղային կիսակայանի մերձակայքում պաշտպանվում էին գերմանական տանկերի կատաղի գրողներից։ Հակառակորդը մտադիր էր դուրս գալ Վոլոկոլամուկի խճուղի, իսկ այնտեղից շարժվել դեպի Մոսկվա։

Այդ օրը, նոյեմբերի 16-ին, հորիզոնում երևացին թշնամու տանկերը։ Խրամատում կանգնած մարտիկները քսան ջրահապատ հրեշ հաշվեցցին։ Ծանր մարտ էր սպասվում։ Հանկարծ նրանք ծանոթ ձայն լսեցին «Ողջույ՜ն, հերոսներ»։ Դժվարությամբ խրամատ էր հասել քաղղեկ Կլոչկովը։ Գումարտակի դիտակետից որոշելով տանկերի շարժման ուղղությունը՝ հենց այդ բնագիծն էր շտապել։

Մարտն սկսվեց։ Քաջորդիները թշնամու տանկերը խփում էին հակատանկային զենքով, նետում նռնակներ, այրվող խառնեւրդով լի շշեր։ Մի քանի տանկ բռնկվեցին մյուսները նահանջեցին։ Բայց նոսրացավ նաև բնագծի պաշտպանների շղթան։

Ահա աղջամուղջի մշուշում երևաց տանկերի երկրորդ շարասյունը։ Այս անգամ Կլոչկովը թշնամու երեսուն մեքենա հաշվեց։

Արհամարելով մահը՝ մարտիկներն անհավասար մարտի բռնվեցին։ 28 հերոսների մեծ մասը զոհվեց, բայց թշնամու տանկերի առաջխաղացումը կասեցվեց։ Պանդիլովականները շատ կարևոր ժամանակ շահեցին, մինչ օգնության կհասնեին պահեստային խոշոր ուժերը։ Շուտով սկսվեց սովետական զարքերի հարձակումը, միաժամանակ նաև գերմանաֆաշիստական զորգերի ջախջախումը Մոսկվայի մատույցներում։

28 հերոս պանֆիլովականների փառքը կապրի դարեդար։ Նրանք սխրանքը հավերժացվել է հուշարձաններով, նկարիչների կտավներում, գրքերում։ Հանուն հայրենիքի հերոսացածներին ժողովվուրդը երբեք չի մոռանա