Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրքի էջերը զարդարում էր շքեղ գլխազարդերով ու լուսանցազարդերով: Իր նկարների համար նա օգտագործում եր ծիածանաերանգ գույներ: Նրա ստեղծած կերպարները շատ իրական են, լեցուն ներքին ուժով: Հավատարիմ մնալով հարազատ ժողովրդի լավատեսությանն ու կենսասիրությանը՝ նա իր մանրանկարներն օժտում էր կենսահաստատ ուժով, զվարթությամբ ու պայծառությամբ՝ դրանով իսկ հավաստելով կյանքի հաղթանակը:

Սարգիս Պիծակը ոչ միայն հիանալի նկարիչ էր, այլև հմուտ գրիչ: Նրա գիրն ու մանրանկարները մի գեղեցիկ ամբողջություն են կազմում՝ ներկայացնելով ձեռագիր գրքի բարձր ու ինքնատիպ արվեստ:

Մանրանկարչի Պիծակ մականվան մասին պահպանվել է հետաքրքիր ավանդություն: Մի անգամ նրա հոր մոտ հյուրեր էին հավաքվել: Այդտեղ էր նաև պատանի Սարգիսը, որ նստած նկարում էր: Հանկարծ լուսամուտին մի պիծակ է հայտնվում: Նկատելով միջատին՝ պատանին արագորեն այն պատկերում է մագաղաթին: Պատկերն այնքան բնական է ստացվում, որ հյուրերը, կարծելով, թե պիծակն այժմ ել մագաղաթին է նստել, փորձում են քշել: Հայրը ծիծաղում է և ամեն ինչ բացատրում: Զարմացած ու հիացած հյուրերը պատանուն կնքում են Պիծակ մականունով:

Ստեղծագործելով մի այնպիսի ողբերգական ժամանակաշրջանում, երբ Կիլիկյան հայկական թագավորությունն անկում էր ապրում օտար նվաճողների աղետաբեր արշավանքներից, Սարգիս Պիծակը ոչ միայն Կիլիկյան Հայաստանի վերջին ու ամենախոշոր նկարիչներից եղավ, այլև նրանով փաստորեն ավարտվեց Կիլիկյան մանրանկարչության մոտ երեք դար տևած փառավոր շրջանը, որն անկրկնելի գանձեր տվեց հայ ու համաշխարհային մշակույթին: Իսկ Սարգիս Պիծակն ինքը դարձավ հայկական բազմադարյան արվեստի ամենանշանավոր դեմքերից մեկը՝ հիացմունք պարգևելով սերունդներին:

Սարդարապատի հերոսամարտ

1918 թ. մայիս ամիսն էր: Աշխարհը դեռևս գտնվում էր առաջին համաշխարհային պատերազմի թոհուբոհի մեջ: Հեղվում էր նաև հայ ժողովրդի արյունը: 1915 թ. արևմտահայությանը բնաջնջած թուրքական ազգայնամոլներն այժմ իրենց զինված հրոսակներն ուղարկել էին Արևելյան Հայաստան, որպեսզի վերջ տային հայ ժողովրդի այդ հատվածին նույնպես: Ընկել էին Հայաստանի նշանավոր բերդաքաղաքներ էրզրումն ու Կարսը, թուրքական զորքերը գրավել էին Արգահանը, Սարիղամիշը... 1918 թ. մայիսի 15-ին նրանք հարձակվեցին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) քաղաքի վրա, գրավեցին այն և երկու ուղղություններով՝ Ալեքսանդրապոլ-Երևան Ջուղա երկաթուղու երկայնքով ու Մեծ Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական) վրայով ուզում էին ներխուժել Երևան: Հայ ժողովրդի առջև ծառայել էր լինել-չլինելու հարցը...

Մայիսի 22-ի վաղ առավոտյան տագնապով հնչեցին Էջմիածնի վանքի կոչնակները, որոնց շուտով միացան Արարատյան դաշտի բոլոր գյուղերի եկեղեցիների