Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանգերը: Արյունռուշտ թշնամու «Գելիբոլու» կոչվող դիվիզիան գրավել էր Սարդարապատ (այժմ՝ Հոկտեմբեր) գյուղն ու համանուն կայարանը և մտադիր էր Ջանգիբասարի (այժմ՝՝ Հայկական ՍՍՀ-ի Մասիսի շրջանի տարածքը) վրայով շարժվել դեպի Երևան: Թուրքական մեկ ուրիշ զորախումբ, գրավելով Իգդիրը, փորձում էր Մարզարայի կամրջով անցել Արաքս գետը, հարվածել Երևանին: Բայց հայկական երկրորդ դիվիզիան գեներալ Մ. Սիլիկյանի գլխավորությամբ,, ջախջախիչ հարված հասցրեց նրանց և շտապեց Սարդարապատ:

Քաջ ըմբռնելով դրության լրջությունը` ամեն կողմից հայ ժողովուրդը զենքը ձեռքին շտապում էր դեպի Սարդարապատ, դեպի ռազմի դաշտ` պաշտպանելու հազարամյակների իր հայրենիքի վերջին բեկորը:

Կռվի ելան բոլորը` երիտասարդ թե տարեց, կին թե տղամարդ, կուսակցություների պատկանող մարդիկ, հոգևորականներ, արևմտահայ գաղթականներ, ֆիդայիներ, ինչպես նաև մեծ թվով ռուս և այլազգի զինվորականներ:

Մայիսի 22-ին հրետանային դիպուկ կրակով կապիտան Կլիչի և գնդապետ Կարաքեշիշյանի մարտկոցներն ավիրեցին թշնամու կրակակետերը, այնուհետև` Սարդարապատի ջրհան կայանը: Դրանցից հետո հայկական զորքերը և աշխարհազորայինները գնդապետ Պերեկրյոստովի գլխավորությամբ գրվեցին Սարդարապատ գյուղն ու կայարանը: Չորսօրյա մարտերի ընթացքում գիշերային անսպասելի թիկունքային հարձակումներ գործելով և ոսոխին մեծ կորուստներ պատճառելով՝ նրանք բարոյալքված թշնամուն հարկադրեցին նահանջել՝ ռազմի դաշտւմ թողնելով ավելի քան 3500 սպանված:

Թշնամին, որը հեշտւթյամբ գրավել էր Կարսն ու Ալեքսանդրապոլը և ամենևին չէր սպասում, թե Սարդարապատի տափարակում նման համառ դիմադրության կհանդիպի, խուճապի մատնվեց և նահանջեց դեպի Ալեքսանդրապոլ:

Այդ նույն ժամանակ հայկական զորքն ու աշխարհազորը թուրքական բանակին պարտության մատնեցին նաև Բաշ-Ապարանի (այժմ՝ Ապարան) կռիվներում, հերոսական դիմադրություն ցույց տվեցին Մեծ Ղարաքիլիսայում: Սարդարապատի հաղթանակը ոգեշնչեց հայ ժողովրդին, վերածնեց նրա վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ցույց տվեց, որ ժողովուրդն է անձնուրաց