Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու հանդարտ: Լրիվ ամպամած օրերը շատ քիչ են: Ահա թե ինչու Սևանը հազարավոր այցելուներ ունի: Այստեղ կառուցվել են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ, պիոներական ճամբարներ: Սևանի ափին հաճելի է նաև ձմռանը:

Սակավաջուր մեր հանրապետության կյանքում Սևանը մեծ դեր է խաղացել: 1930—60−ական թվականներին Հրազդան գետի վրա կառուցվեց Սևան-Հրազդան կասկադն իր 6 հիդրոէլեկտրակայաններով: Ստնտու մոր նման Սևանն իր ուժն ու ավյունը, իր գեղեցկությունը զոհաբերեց հայրենի հողը շենացնելու, մեր քաղաքները լուսավորելու, գոծարարններն ու ֆաբրիկաներն աշխատեցնելու համար: Ջուր ու լույս տալով՝ Սևանը նվազեց, ջրի մակարդակն իջավ: Ի դեպ, ջրերից ազատված մասերում (Լճաշեն գյուղի մոտ) հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվեցին մեր թվականությունից հազարամյակներ առաջ ապրած մարդկանց բնակավայրեր:

Ինչ խոսք, ջրերի նվազելու հետ Սևանը փոքրացավ, փոխվեց ջրի ջերմաստիճանը, որը բացասաբար անդրադարձավ լճի կենդանական աշխարհի վրա, իսկ Փոքր Սևանում գտնվող կղզին, որտեղ