Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ազատ ունկնդիր: Տարագրության տարիներին Սիամանթոն լինում է եվրոպական մի շարք քաղաքներում, Ամերիկաում, 1913 թ գալիս է Թիֆլիս (Թբիլիսի), հյուրընկալվում Հ. Թումանյանը տանը. այցելում Արևելյան Հայաստան, հիանում Մասիսներով, լինում էջմիածնում, Զվարթնոցում, Անիում, Օշականում։

Իր ժողովրդի կյանքի նման ծանր էր նաև Սիամանթոյի անձնական կյանքը։ Մշտապես նյութական ծանր պայմանների մեջ գտնվող բանաստեղծը միաժամանակ հիվանդ էր։Բայց իր անձնական մորմոքները չէ, որ երգում էր բանաստեղծը։«Դյուցազնորեն», «Հայորդիներ», «հայրենի հրավեր» և այլ բանաստեղծական ժողովածուներում նա երգեց հայ ժողովրդի կարոտը հայրենի հողի խաղաղ որվա նկատմամբ, պաշտամունքի հասնող սերը գութանի ու ցանքի հանդեպ։ Մեր ժողովրդի ամենահուսահատական օրերին Սիամանթոն հնչեցրեց հույսի, արիության, պայքարի ու մաքառման, հայ ժողովրդի հերոսական պատմությունն ու մայրենի լեզվին հավատարմության երգեր։

Պատահական չէ որ նրա մահից տարիներ անց, Հայրենական մեծ պատերազմի

ահեղ օրերին, երբ ֆաշիստ բարբարոսներն ավերում էին սովետական գյուղերն ու քաղաքները, կոտորում մարդկանց, «Պրավդա» թերթի համարներից մեկի առաջնորդուղում տեղ գտան Սիամանթոյի  «Հայրենի տուն» բանաստեղծության այս տեղերը 
    
            Արցունքով արցունքո՜վ լսեցի, որ
                          ավերակ առ ավերակ
            Քո լայնանիստ պատերդ