Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են սինթետիկ նյութեր: Միանման աղյուսիկներից կարելի է կառուցել տարբեր տներ: Պարզ մոլեկուլներից կարելի է կառուցել բնության մեջ անհայտ անհամար բարդ նյութեր:

Մեր մոլորակը գոյություն ունի միլիարդավոր տարիներ: Այդ ընթացքում բնությունն ստեղծել է ընդամենը մի քանի տեսակի մանրաթել (մետաքս, բուրդ, բամբակ, կտավատ, կանեփ) և ընդամենը մի տեսակի առաձգական նյութ` կաուչուկ: Մի քանի տասնամյակի ընթացքում քիմիկոսներն ստեղծեցին տասնյակ տեսակի սինթետիկ մանրաթելեր և մոտ 50 տեսակի սինթետիկ կաուչուկ: Ներկերը, պլաստմասսաները, ռետինը, դեղանյութերը, սինթետիկ մորթիներն ու մանրաթելերը` բոլորը սինթետնկ նյութեր են:

Սիսակյան Նորայր Մարտիրոսի

(1907—1966)

20–րդ դարը մարդկության մեծագույն երազաքներից մեկի իրականացման` Տիեզերքի նվաճման դարն է: Այժմ մեզ համար գրեթե սովորական դարձած տիեզերան թռիչքները, ֆիզիկոսների, մաթեմաթիկոսների, քիմիկոսների, ինժեներների հսկայական աշխատանքի մեծ հաղթանակն են: Բայց կա տիեզերագնացության մի բնագավառ, որը քչերին է ծանոթ: Դա տիեզարական կենսաբանությունն է:

«Անկշռություն» զրույցից դուք, հավանաբար, արդեն գիտեք, որ տիզերանավում առաջանում են երկրայինից բոլորովին տարբեր պայմաններ, որոնք հենց այդ անկշռության հետևանքն են: Անկշռությունը կարող է բացասաբար ազդել կենդանի օրգանիզմների, մասնավորապես` մարդու կենսագործունեության վրա: Ինչպե՞ս անել, որ մարդու օրգանիզմը ավելի երկար դիմանա այդ վիճակին, որ բույսերն ու կենդանիները կարողանան շարունակել իրենց բնականոն աճը, ինչպե՞ս պաշտպանել տիեզերական ռադոակտիվ ուժեղ ճառագայթումից: Ահա այս և նման տասնյակ ու տասնյակ հարցերի է պատասխանում տիեզերական կենսաբանությունը: Եվ այդ հարցերից շատերի պատասխանը տվել է սովետական ակավոր գիտնական, կենսաքիմիկոս Նորայր Միսակյանը` տիեզերական կենսաբանություն հիմնադիրներից մեկը:

Ն. Սիսակյանը ծնվել է Աշտարակում, խաղագործի ընտանիքում: Տասնմեկ տարեկան էր, որ զրկվեց մորից և ստիպված եղավ տնային հոգսերը կիսել հոր հետ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի համալսարանը, իսկ մեկ տարի անց, 1929 թ., գործուղվեց Մոսկվա` սովորելու Կ. Տիմիրյազևի գյուղատնտեսական ակադեմիայում: Ակադեմիան ավարտելուց հետո նա աշխատանքի անցավ ՍՍՀՄ գիտություների ակադեմայի կենսաքիմիայի ինստիտուտում: Մի քանի տարի անց նա արդեն հայտնի մարդ էր կենսաքիմիայի ասպարեզում:

Ն.Միսակյանն ուսումնասիրել է կենդանի բջիջներում պարունակվող և նյութափոխության մեջ կարևոր դեր խաղացող հատուկ նյութերի` ֆերմենտների ազդեցությունը բույսերի նյութափոխության վրա, առաջինը հայտնաբերել բուսական բջիջներում առկա ֆերմենտներից յոթը: Հայրենական մեծ պատրազմի տարիներին անվանի գիտնականը հաջողությամբը լուծեց չոր բանաջրեղենի և կարտոֆիլի մեջ վիտանիմների պահպանման խնդիրը, որը նպաստեց վիտամիններով հարուստ սննդի ստեղծմանը սովետական բանակի ու ժողովորի համար: Այդ առաջադրանքը հաջողությամբ