Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է Հյուսիս Ատլանտյան տաք հոսանքով։

Շվեդիայում ևն Նորվեգիայում մեծ տարածություններ ծածկված են սոճու և եղևնու անտառներով։ Բնակչության զգալի մասն աշխատում է անտառային տնտեսության մեջ։ Փայտանյութը հումք է դառնում կահույքի, թղթի, քիմիական արդյունաբերության համար։ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն և Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը խոշոր նավահանգիստներ ու արդյունաբերական կենտրոններ են։ Ջրառատ, արագահոս գետերի վրա կառուցված են հզոր հիդրոէլեկտրակայաններ։ Անտառապատ ու լեռնոտ հյուսիսային շրջաններում հողը դժվար է մշակվում։ Այդ պատճառով էլ այստեղ գյուղացիները զբաղված են, հիմնականում, կաթնատու ու մսատու անասունների բուծմամբ, դրանց համար կերախոտեր աճեցնելով: Նորվեգիայի և Շվեդիայի հարավային, հարթավայրային շրջանների դաշտերում ցանում են ցորեն, աշորա, վարսակ, գարի:

Հյուսիսային ծովում, `նորվեգիայի ափերի մոտ, հայտնաբերվել են նավթի ու գազի հանքավայրեր: Երկրի ընդերքից արդյունահանում են հանքաքար, որից գործարաններում ստանում են ալյումին, պղինձ, ցինկ: Արդեն մի քանի դար է, ինչ Շվեդիայի հյուսիսում երկաթի հանքաքար են մշակում: Շատ պետություններ հաճույքով գնում են շվեդական պողպատն ու դրանից պատրաստված շինվածքները:

Դանիան տեղավորված է Յոտլանդիա թերակղզու և մոտ հինգ հարյուր կղզիների վրա: Նրան է պատկանում նաև նոսր բնակեցված, վիթխարի սառցադաշտերով ծածկված