Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուրջ 28 հարյուրամյակ առաջ Միջին Միսիայից Հարավային ՈՒկրաինայի տափաստաններ ներխուժեցին սկյութների ռազմատենչ ցեղերը: Նրանք վաչկատուն կյանք էին վարում, այսինքն՝ անվերջ տեղից տեղ էին տեղափոխվում, իրենց հետ քշում հոտերն ու երամակները: ՈՒկրաինայի հարավային շրջանների տեղացի բնակչությունն այն ժամանակ ապրում էր գյուղերում, զբաղվում երկրագործությամբ: Ահարկու հեղեղի նման սկյութները հարձակվեցին նրանց վրա, շատերին ոչնչացրին կամ քշեցին ուրիշ հողեր, իսկ մնացածներին ստիպեցին տուրք վճարել իրենց: Աստիճանաբար սկյութներ սկսեցին անվանել նաև տեղացիներին:

Ժամանակն անցնում էր: Վաչկատուն սկյութները երկրագործություն սովորեցին, իսկ երկրագործ սկյութներն սկսեցին ձիեր և ուրիշ անասուններ պահել: Սկյութների թագավորությունն արևմուտքից արևելք տարածվում էր Դանուբի գետաբերանից մինչև Դոնի գետաբերանը, իսկ հյուսիսում նրա սահմանները հասնում էին այնտեղ, ուր այժմ Կիրովոգրադ և Դնեպրոպետրովսկ քաղաքներն են: Սկյութների տիրույթների մեջ էր մտնում նաև Ղրիմը:

Մեր թվականությունից առաջ 4—3-րդ դարերը եղան սկյութական թագավորության ծաղկման շրջանը: Այդ ժամանակ էր, որ սկյութները կառուցեցին իրենց մայրաքաղաքը (ներկայիս Նիկոպոլ քաղաքի մերձակայքում): Այն վայրը, ուր գտնվում էր սկյութների մայաքաղաքը, գիտնականներն անվանում են Կամենսկի քաղաքատեղի:

Սկյութների հասարակությունը բաժանվում էր հարուստների, աղքատների և ստրուկների: Հարուստներն ունեին խոշոր հողակտորներ, ստրուկներ, ձիերի բազմաթիվ երամակներ, թանկարժեք իրեր: Իսկ աղքատները հաճախ ոչինչ չէին ունենում, բացի սայլի վրա հարմարեցրած թաղիքե վրանից (յուրդից) և սայլին լծած մի զույգ եզից: Ստրուկները հարուստ սկյութների