Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որն արժանանում է ԺՏՆՑ-ի պատվոնշանների:

Պատանի բնասերներն ուսումնասիրում են բույսերի սորտերը, պարարտանյութերի ազդեցությունը, կատարում նաև գյուղատնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող այլ փորձեր:

Երեխաներն անասնապահներին օգնում են մեծացնելու մտրուկներին ու հորթերին, գառներին ու ճագարներին, նրանց խնամում նույնպիսի հոգատարությամբ, ինչպես իրենց ավագ ընկերները:

Իսկ ո՞վ է ամեն գարուն այգիներում, պուրակներում և անտառներում թռչունների բներ կախում: Ո՞վ է ձմռանը մեր փետրավոր բարեկամների համար կերամաններ շինում: Ո՞վ է ամռանը փրկում ձկներին, երբ չորանում են ծանծաղ լճերն ու գետերի հին հուները: Ո՞վ է, որ ուշադրությամբ հետևում է բնության բոլոր սեզոնային երևույթներին և եղանակի մասին իր մանրամասն հաշվետվություններով օգնում օդերևութաբաններին:

Այս ամենը պատանի բնասերներն են անում: Եվ դրա համար էլ նրանք շատ բան ունեն պատմելու ողջ երկրին: Ահա թե ինչու են ՍՍՀՄ Ժողովրդավարական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում նրանց համար հատուկ տաղավար կառուցել:

Մեր հանրապետության տարբեր քաղաքներում և շրջաններում ևս գործում են պատանի բնասերների արտադպրոցական կայաններ: Պիոներների պալատներում ու տներում, դպրոցներում բազմազան խմբակների թվում կազմակերպված են նաև բնասիրական խմբակներ, որ կարող է ընդգրկվել ձեզանից յուրաքանչյուրը:

Պատանի տեխնիկներ

Դուք ուզում եք սեփական ձեռքերով նավի, ինքնաթիռի կամ տիեզերական հրթիռի գործող մոդել պատրաստել, բայց չգիտեք, թե ինչից սկսեք:

Այդ դեպքում ավելի լավ կլինի դիմեք պիոներների տան մոդելագործների խմբակ կամ պատանի տեխնիկների կայան: Նման խմբակներ գործում են և՛ դպրոցներում, և բնակարանային շահագործման տեղամասերում (ԲՇՏ), իսկ ամռանը՝ նաև պիոներական ճամբարներում: Եթե դուք այդպիսի խմբակ ընդունվեք, ապա մեկ–երկու տարի անց անպայման իսկական մոդելագործ կդառնաք: Չ՞է որ խմբակները ղեկավարում են փորձառու դասատուներ, որոնք ձեզ շատ բան կսովորեցնեն:

Սակայն մոդել պատրաստել կարելի է սովորել նաև տանը: Մեր երկրում պատանի մոդելագործների համար հրատարակվում են մոդելագործության գրքեր, մոդելների գծագրեր, ինչպես նաև «Յունի տեխնիկ» և «Մոդելիստ—կոնստրուկտոր» ամսագրերը: «Պիոներ», «Մանկական աշխարհ», «Կուլտապրանքներ», «Պատանի տեխնիկ», «Հմուտ ձեռքեր» խանութներում դուք կարող եք գնել պատանի տեխնիկի, ռադիոկոնստրուկտորի համար նախատեսված նյութերի, ինչպես նաև ինքնաթիռների, ուղղաթիռների, նավերի, հրթիռների, ավտոմոբիլների մոդելների հավաքման համար պատրաստ հավաքածուներ:

Նման հավաքածուներ կարելի է պատվիրել նաև փոստով: Դրա համար հարկավոր է փոստում խնդրել «Պոսիլտորգի» ապրանքների ցուցակը, ընտրել անհրաժեշտ ապրանքը և հատուկ հայտաթերթիկ լրացնել: Վճարումը կատարվում է պատվերը ստանալու ժամանակ` վերադիր