Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆյունզեն ու Վասիլի Չապաևը, հայր Գայը, ուկրաինացի եպիֆան Կովտյուխը, վրացի Վասիլ Կիկվիձեն, լատիշ Յան Ֆաբրիցիուսը և շատ ուրիշներ:

Կարմիր բանակը հաղթեց, որովհետև ժողովրդի անքակտելի մասն էր, նրա շահերի հավատարին պաշտպանը: Կարմիր բանակի հրամանատարները ժողովրդի ծոցից ելած մարդիկ էին: Սովետական Միության առաջին մարշալներից Կ. Ե. Վորոշիլովն ու Վ. Կ. Բլյուխերը բանվորական, Ս. Մ. Բուդյոննին` գյուղացիական ծագում ունեին:

Սոցիալիստական շինարարության տարիներին ստեղծվեց ուժեղ, ժամանակակից բանակ, որն ունակ էր մեր հայրենիքը պաշտպանելու ցանկացած թշնամուց:

Պայթեց Հայրենական մեծ պատերազմը: Մինչև ատամները զինված ֆաշիստական հրոսակները հարձակվեցին մեր երկրի վրա:

Ոչ մի բանակ չկարողացավ դիմադրել ֆաշիստներին, իսկ մենք կանգուն մնացինք: 1418 օր ու գիշեր չէին դադարում ֆաշիստական հորդորների դեմ մղվող արյունահեղ մարտերը: Սովետական զինված ուժերը թշնամուց ազատագրեցին հայրենի հողը, իսկ հետո ֆաշիստներից փրկեցին բազմաթիվ ժողովուրդների ու երկրներ: Սովետական մարտիկները չտեսնված հերոսություն ցուցաբերեցին: Նրանցից ամենախիզախները, թվով 11603 մարդ, դարձան Սովետական Միության հերոսներ, որոնցից 104-ը` կրկնակի: Սովետական ռազմական արվեստը փառքով պսակեցին ականավոր զորավարներ Գ. Կ. Ժուկովը, Հ. Ք. Բաղրամյանը, Ա. Մ. Վասիլևսկին, Լ. Ա. Գովորովը, Ա. Ի. Երյոմենկոն, Ի. Ս. Կոնևը, Ռ. Յա. Սալինովսկին, Կ. Ա. Մերեցկովը, Կ. Կ. Ռոկոսովսկին, Ֆ. Ի. Տոլբուխինը և շատ ուրիշներ: Մեր ժողովրդի և նրա բանակի հաղթանակը ցույց տվեց, որ իր երկրի տերը դարձած ժողովուրդն անպարտելի է:

Տասնյակ տարիներ են մեզ բաժանում պատերազմի ավարտից: Այդ տարիների ընթացքում երկրագնդի վրա շատ բան է փոխվել: Մի շարք երկրներում արդեն հաղթել է սոցիալիզմը: Սովետական Միությունը և սոցիալիստական մյուս երկրները խաղաղասիրական քաղաքականություն են վարում: Մենք ոչ ոքի չենք սպառնում և ուզում ենք բոլոր պետությունների ու ժողովուրդների հետ ապրել հաշտ ու խաղաղ: Սակայն կապիտալիստական որոշ պետություններում կան մարդիկ, ովքեր մեծ շահույթների և ուրիշ ժողովուրդների ստրկացնելու համար վերստին նոր, էլ ավելի ահավոր պատերազմի ծրագրեր են կազմում: Այդ պատճառով էլ կուսակցությունն ու սովետական կառավարությունը, պաշտպանելով խաղաղությունը, անխոնջ հոգ են տանում մեր երկրի պաշտպանական հզորության համար:

«Սոցիալիստական հայրենիքի պաշտպանությունը ՍՍՀՄ յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է... Զինվորական ծառայությանը ՍՍՀՄ զինված ուժերի շարքերում սովետական քաղաքացիների պատվավոր պարտականությունն է», — գրված է մեր սահմանադրության մեջ: Բանակում պատանիները ոչ միայն ռազմական, տեխնիկական, քաղաքական գիտելիքներ են ստանում և ֆիզիկապես կոփվում, այլև ինքնատիրապետման ու կարգապահության դպրոց են անցնում, հատկություններ, որոնք այնքան անհրաժեշտ են կյանքում:

Սովետական ժողովուրդը սիրում է իր բանակը և այն ապահովում անհրաժեշտ ամեն ինչով: Սովետական բանակը զինված է հրթիռներով, ինքնաթիռներով, տանկերով, հրետանիով, ռադիոկայաններով, ավտոմոբիլներով: Ամենամեծաթիվը մոտոհրաձգային զորքերն են: Ի տարբերություն նախկին հետևակ զորքերի՝ նրանք տեղաշարժվում և մարտ են մղում մարտական մեքենաներով ու զրահափոխադրիչներով: Մոտոհրաձգային ստորաբաժանումներն այժմ ունեն հրթիռներ, տարբեր տրամաչափերի կառավարվող հակատանկային արկեր և ռազմական այլ տեխնիկա ու զենք: Մեր բանակում կան օդադեսանտային, հակաօդային, ինժեներական, ավտոմոբիլային ու ճանապարհային, կապի ու ռադիոտեխնիկայի, քիմիական և այլ տեսակի զորքեր:

Առանց տեխնիկայի թշնամուն չես հաղթի, անշուշտ: Բայց սովետական բանակի գլխավոր ուժը նրա մարտիկներն են, որոնք գերազանց տիրապետում են զենքին ու ռազմական տեխնիկային, խորապես նվիրված են կոմունիստական կուսակցությանն ու սոցիալիստական հայրենիքին: Եղբայրական սոցիալիստական երկրների բանակների մարտիկների միասնական շարքերում նրանք պահպանում են մեր հայրենիքը և ողջ սոցիալիստական համագործակցության անվտանգությունը,