Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեծ Ռուսիան մեզ եղբայրության ձեռք մեկնեց,
Մենք կերտեցինք ամրակուռ նոր պետություն,
Լենինյան մեր կուսակցությունն իմաստուն
Հաղթորեն մեզ դեպի կոմունիզմ է տանում:
Փառք քեզ, միշտ փառք, Սովետական Հայաստան,
Աշխատասեր, ճարտարագործ—շինարար,
Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ:

Սովետական Միության կոմունիստական կուսակցություն(ՍՄԿԿ)

Կոմունիստներ... Երեխաներ, ձեզ քաջ հայտնի են այդ մարդիկ. չէ՞ որ ձեր հարազատների, մտերիմների, ուսուցիչների մեջ, անշուշտ, կան նաև կոմունիստներ: Դուք հաճախ զրուցում եք նրանց հետ, խուրհուրդներ հարցնում, հրավիրում ձեր հավաքույթներին:

Կոմունիստները մեր երկրի ամենաառաջադեմ մարդիկ են: Արտադրության մեջ նրանք օրինակ են ծառայում աշխատանքի նկատմամբ կոմինիստական վերաբերմունք ցուցաբերելու հարցում, առաջինն են յուրացնում նոր տեխնիկան, պաշտպանում և տարածում աշխատանքի առաջավոր մեթոդները: Կոմունիստներն ակտիվորեն մասնակցում են երկրի, իրենց ձեռնարկությունների հասարակական կյանքին, ժողովրդական զանգվածներին բացատրում կուսակցության վարած քաղաքականությունը, կենսագործում ՍՄԿԿ որոշումները:

Մեր երկրիւ կոմունիստները միավորված են Սովետական Միության կոմունիստական կուսակցության (ՍՄԿԿ-ի) մեջ: Ժամանակին Վլադիմիր Իլյիչ Լենինը բացատրում էր, որ հենց կոմունիստական կուսակցություն անվանումն է գիտականորեն ճիշտը իսկական պրոլետարական կուսակցության համար, որովհետև բանվոր դասակարգի՝ կուսակցության կողմից ղեկավարվող պայքարի նպատակը կոմունիզմն է:

Սովետական Միության կոմունիստական կուսակցության կազմակերպիչը Վլադիմիր Իլյիչ Լենինն է: Նրա ղեկավարությամբ մեր կուսակցությունը բանվոր դասակարգին, ողջ աշխատավորությանը պայքարի առաջնորդեց՝ տապալելու շահագործող կարգերը, հանուն լուսաշող կյանքի, սոցիալիզմի:

Այդ պայքարը հաղթականորեն ավարտվեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությամբ, որը նոր դարագլուխ բացեց մարդկության պատմության մեջ:

Լենինյան գաղապարներն ապրում են կոմունիստական կուսակցության գործերում: ՍՄԿԿ−ն սովետական ժողովրդի բոլոր հաղթանակների ոգեշնչողն ու կազմակերպիչն է: Մեր դարաշրջանի միտքը, պատիվն ու խիղճը՝ այսպես են անվանում կոմունիստական կուսակցությունը:

Վ. Վ. Մայակովոկին գրել է.

Կուսակցությունն ու Լենինը
Երկվորյակ եղբայներ են
ով է
մայր—պատմության համար
թանկ ավելի:
Մենք ասում ենք Լենին
հասկանում ենք կուսակցություն
ասում ենք կուսակցություն,
հասկանում ենք
Լենին:

Սովետական Միության կոմունիստական կուսակցությունը կոմունիստական շինարարությունը ղեկավարում է պետական և հասարակական կազմակերպությունների միջոցով: Ընդ որում՝ կուսակցությունը չի փոխարինում նրանց: Նա որոշում է յուրաքանչյուր կազմակերպության հիմնական խնդիրներն ու տեղը կոմունիզմի համար մղված պայքարի ընդհանուր ճակատում: ՍՄԿԿ−ի անմիջական ղեկավարությամբ է աշխատում նաև լենինյան կոմերիտմիությունը՝ կուսակցության ակտիվ օգնականն ու ռեզերվը:

Կուսակցության և երկրի կյանքում կարևորագույն դեր են խաղում ՍՄԿԿ համագումարները: ՍՄԿԿ համագումարը կուսակցության բարձրագույն ղեկավար մարմին է: Համագումարներում քննարկվում են մեր հայրենիքի տնտեսության, գիտության և մշակույթի զարգացման հիմնական հարցերը, ամփոփվում են հաշվեշվետու ժամանակաշրջանում կուսակցության կազմակերպչական և քաղաքական գործունեության արդյունքները վերլուծվում է միջազգային դրությունը:

Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցության ողջ գործունեությունը ղեկավարում է Կենտրոնական կոմիտեն (ՍՄԿԿ, ԿԿ), որն ընտրվում