Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմաստը տեսնում է ժողովրդին ծառայելու մեջ: Կուսակցության բարձրագույն նպատակն այն է, որ սովետական ժողովրդի կյանքը տարեցտարի ավելի բարգավաճի:

Սովետական ժողովուրդը վստահ ընթանում է դեպի կոմունիզմ: Այդ շարժմանը ուղղություն է տալիս կոմունիստական կուսակցությունը:

Մեր երկիրը զբաղված է ստեղծարար մեծ աշխատանքով: Մենք պատերազմ չենք ուզում, և կոմունիստական կուսակցությունը պայքարում է ողջ աշխարհի խաղաղության համար: ՍՄԿԿ-ն մշտապես պայքարում է խաղաղության ու միջազգային համագործակցության համար, պաշտպանում ժողովուրդների ազգային ազատագրական պայքարը հանուն ազատության ու անկախության:

Նոր կյանքի կառուցման գործում մեր ձեռք բերած հաջողությունները վիթխարի են: Այդ հաջողություններին մենք հասել ենք Սովետական Միության կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ:

Սովետական Միության հերոս

1934 թ. փետվարն էր: Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում սառույցները ճզմել էին «Չելուսկին» շոգենավը, և այն խորտակվել էր: Մարդիկ հասցրել էին բարձրանալ սառույցի վրա: Խիստ սառնամանիք էր: Սառցաբեկոր, որի վրա էին չելյուսկինականները, ճաքճքում էր ու ջարդվում: Մարդկանց կարող էին փրկել միայն օդաչուները:

Այն ժամանակ ինքնաթիռներն այնքան հուսալի չէին, որքան հիմա: Յուրաքանչյուր թռիչք օդանավակայանից մինչև սառցաբեկոր կարող էր ավարտել և′ ինքնաթիռի, և′ օդաչուի կործանմանբ: Բայց օդաչուները սառցե անապատում փնտրեցին, գտան չելյուսկինականների ճամբարը և բոլորին ցամաք տեղափոխեցին: Այդ սխրանքը գործած յոթ օդաչուներ առաջինն արժանացան Սովետական Միության հերոսի կոչման:

Կոչումից բացի, հերոսներն ստանում են նաև երկրի բարձրագույն պարգևը` Լենինի շքանշան, և «Ոսկե աստղ» մեդալ:

«Ոսկե աստղ» № 1 մեդալն ստացավ օդաչու Անատոլի Վասիլևիչ Լյապիդևսկին: Նա առաջինն էր, որ բազմաթիվ փորձերից հետո կարողացավ հասնել չելյուսկինականներին և սառցաբեկորից դուրս բերեց յոթ կանանց ու երկու աղջիկների:

Այդ դեպքից հետո հանուն հայրենիքի մղված մարտերում բազմաթիվ հերոսական սխրանքներ գործվեցին: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սովետական Միության հերոսի կոչման արժանացան 11603 մարտիկներ, իսկ 104 մարտիկ դարձան կրկնակի հերոս:

Նշանավոր կործանիչ օդաչուներ Իվան Նիկիտովիչ Կոժեդուբը և Ալեքսանդր Իվանովիչ Պոկրիշկինը Սովետական Միության եռակի հերոսներ են: Նրանից յուրաքանչյուրը պարգևատրվել է «Ոսկե աստղ» երեք մեդալով: Կոժեդուբը մասնակցել է 120 օդային մարտերի և խփել ֆաշիստական 62 ինքնաթիռ, վերջինը` Բեռլինի երկնքում: Պոկրիշկինը 156 մարտում կործանել է թշնամու 59 իինքնաթիռ:

Սովետական Միության եռակի հերոս էր Սովետական Միության մարշալ Ս. Մ. Բուդյոննին, իսկ Սովետական Միության մարշալ Գ. Կ. Ժուկովը Սովետական Միության քառակի հերոս էր:

Սովետական Միության հերոսի բարձր կոչմանն են արժանացել սովետական բազմաթիվ փառապանծ հետախույզներ, ընդհատակայիններ, պարտիզաներ:

Հայրենական մեծ պատերազմում գործած սխրանքների համար Սովետական Միության հերոսի կոչման են արժանացել ավելի քան 100 հայ քաջորդիներ, իսկ հռչակավոր կործանիչ օդաչու Ն. Ստեփանյանը Սովետական Միության կրկնակի հերոս էր մարշալ Հ. Ք. Բաղրամյանը:

Սովետական Միության հերոսներ են նաև սովետական խիզախ տիեզերագնացները` Տիեզերքը նվաճողները:

Սովետական Միության պիոներների օրենքներ

Պիոներական կազմակերպության շարքերն ընդունվելիս դուք խոստում եք տալիս «միշտ կատարել Սովետական Միության պիոներների օրենքները»: