Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պիոները նվիրված է հայրենիքին, կուսակցությանը, կոմունիզմին:

Պիոները պատրաստվում է դառնալ կոմերիտական:

Պիոները ձգտում է նմանվել պայքարի ու աշխատանքի հերոսներին:

Պիոները հարգում է զոհված մարտիկների հիշատակը և պատրաստվում է դառնալ հայրենիքի պաշտպան:

Պիոները համառ է ուսման մեջ, աշխատանքում և սպորտում:

Պիոները ազնիվ և հավատարիմ ընկեր է, միշտ համարձակորեն պաշպանում է ճշմարտությունը:

Պիոները հոկտեմբերիկների ընկերն է և հոկվարը:

Պիոները պիոներների բոլոր երկրների աշխատավորների երեխաների բարեկամն է:

Ինչպես ճանապարհորդն է չմոլորվելու համար իր ճանապարհն է ստուգում կողմնացույցի սլաքով, այնպես էլ դուք չսխալվելու համարձեր ամեն մի գործը, արարքը, մտադրությունը ստուգեցեք պիոներների օրենքներով: Հետևեցեք դրանց և դարձեք իսկական մարդ:

Սովետական Միության քաղաքացի

1937 թ. սովետական երեք օդաչուներ Վ. Պ. Չկալովը, Գ. Ֆ. Բայդուկովը և Ս. Վ. Բելյակովը, մարդկության պատմության մեջ առաջին անգամ Հյուսիսային բևեռով անվայրէջք թռիչք կատարեցին Մոսկվայից Ամերիկա: Այդ հերոսական սխրանքով հիացավ աղջ աշխարհը: Ամերիկայում ինքնաթիռի հրամանատարին շրջապատեցին լրագրողները:

—Ասացեք, միստր Չկալով, հարցրեց նրանցից մեկը դու շատ հարուստ եք:

—Այո, — պատասխանեց Վալերի Պավլովիչը, — ես ունեմ 170 միլիոն:

—Իսկ ի՞նչ, դոլլա՛ր, թե՜ ռուբլի:

—Ես 170միլիոն մարդ ունեմ, — պատասխանեց Չկալովը: —Նրանք աշխատում են ինձ համար այնպես, ինչպես ես եմ աշխատում նրանց համար:

Նշանավոր օդաչուն այդպես պատասխանեց, որովհետև արտասահմանում ներկայացնում էր իր երկիրը իր ժողովրդին՝ նա քաղաքացին էր մեր մեծ հայրենիքի:

Սովետական մարդիկ հպարտանում են ՍԱՀՄ քաղաքացու բարձր կոչմամբ, հպարտանում են իրենց երկրով: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրանք հրաշալի սխրագործություններով փառաբանեցին իրենց հայրենիքը: Այժմ, խաղաղ ժամանակ, նրանք անձնվիրաբար աշխատում են և հերոսական արարքներ գործում իրենց առօրյա աշխատանքում ու կյանքում:

ՍԱՀմ քաղաքացիներն իրենց երկրի տերերն են: Լինել երկրի տերը նշանակում է սեփական ուժերն ու ընդունակությունները նվիրաբերել ողջ ժողովրդի բարօրությունը, ակտիվորեն մասնակցել կոմունիզմի կառուցմանը:

Սովետական յուրաքանչյուր քաղաքացի մեծ իրավունքներ ունի, բայց ունի նաև մեծ պատկանություններ: ՍԱՀՄ քաղաքացու իրավունքները ու պարտականությունները գրանցված են ՍԱՀՄ սահմանադրության մեջ:

Սովետական իսկական քաղաքացի է նա, ով ոչ միայն օգտվում է սովետական բոլոր մարդկանց տրված լայն իրավունքներից այլև ազնվորեն է կատարում իր պարտականությունները:

Եղե՛ք ձեր հայրենիքի արժանավոր քաղաքացիները:

Սովետական Միություն

1917 թ. հոկտեմբերին տեղի ունեցավ համաշխարհային պատմական նշանակություն ունեցող իրադարձություն: Կոմունիստների կուսակցության ղեկավարությամբ Ռուսաստանի բանավորներն ու գյունացիներն իրենց ձեռքը վերցրին պետական իշխանությունը: Ողջ երկրով, ողջ աշխարհով մեկ հնչեցին Լենինի այս խոսքերը. «Բանավորական ու գյուղացիական հեղափողությունը, որի անհրաժեշտության մասին միշտ խոսում էին բոլշևիկները, կատարվեց»:

Ձմեռային պալատի գրոհը դեռ շարունակվում էր, երբ Սմոլինում սկսվեց բանավորների և զինվորների դեպուտատների սովետների համառուսաստանյան 2-րդ համագումարը: