ընտանիքի միասնության ստեղծման և ամրապնդման գործում գլխավոր դերը պատկանում է բանվոր դասակարգին: Նա էր այն գլխավոր ուժը, որ սովետական բոլոր ժողովուրդներին միավորեց մեկ միասնական պետության՝ ՍՍՀՄ-ի մեջ:
Մեր օրերում հեղափոխականի և մարտիկի իր բնավորությունը բանվոր դասակարգը դրսևորում է ամենից առաջ աշխատանքում: Տարբեր պրոֆեսիաների ու մասնագիտությունների տեր բանվորները երկրի բոլոր աշխատավորների հետ միասին պայքարում են կոմունիստական շինարարության պլանների հաջող կատարման համար:
Սովետական Միության բանվոր դասակարգը կազմում է երկրի բոլոր աշխատավորների՝ ավելի քան 60 տոկոսը: Դրանք գործարանների, ֆաբրիկաների, կառույցների, սովետական տնտեսությունների, տրանսպորտի բանվորներն են: Սովետական մարդիկ հպարտությամբ են խոսում բանվորական այնպիսի հրաշալի պրոֆեսիաների մասին, ինչպիսին են խառատը, պողպատ ձուլող բանվորը, փականագործը, շինարարը և այլն: Բայց վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ են հնչում բանվորական նոր պրոֆեսիաների անուններ, օրինակ, օպերատոր: Մեր օրերում արագորեն փոխվում է բանվորի աշխատանքի բնույթը: Այսօր սովետական բանվորը բարձր կրթության ու կուլտուրայի տեր մարդ է: Բանվորների ավելի քան երկու երրորդն ավարտել են 8-ամյա կամ 10-ամյա դպրոցներ, այսինքն՝ ունի թերի միջնակարգ կամ միջնակարգ կրթություն: Իսկ բանվոր դասակարգի երիտասարդ համալրումը, որպես կանոն, ունի առնվազն միջնակարգ կրթություն:
Մեծ հոկտեմբերի 60-ամյակի նախօրեին ընդունված ՍՍՀՄ նոր սահմանադրության մեջ ասվում է, որ բանվոր դասակարգը մեր հասարակարգի առաջատար ուժն է:
Այլ է բանվոր դասակարգի վիճակը կապիտալիստական աշխարհում: Գործազրկությունը, ռազմական ծախսերի մշտական աճը, մթերքների գների բարձրացումը ծանր են անդրադառնում նրանց կյանքի վրա: Կապիտալիստական երկրներում բանվորները մշտական պայքար են մղում իրենց իրավունքների, իրենց վիճակի բարելավման համար: Սովետական Միության և սոցիալիստական համագործակցության մյուս երկրների բանվոր դասակարգը, ողջ աշխատավորությունը եղբայրաբար համերաշխ են կապիտալիստական երկրների բանվոր դասակարգի հետ և ամեն կերպ օժանդակում են նրան կապիտալի դեմ, հանուն խաղաղության, սոցիալիզմի, դեմոկրատիայի մղած պայքարում:
Գեղեցիկ է մեր բանվոր դասակարգի հերոսական անցյալը: Հրաշալի է նրա ներկան, հիասքանչ է ապագան: Նա միլիոնավոր ու միլիոնավոր ընկերներ և համախոհներ ունի սոցիալիստական երկրներում, բոլոր մայր ցամաքներում: