Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրողները, դերասանները նվիրված ծառայում են ժողովրդին: Մտավորականության ներկայացուցիչները մեծ մասամբ բանվորական և գյուղական ծագում ունեն:

Մեր երկրում գոյություն ունեն սեփականության երկու ձևեր կամ տեսակներ՝ պետական, համաժողովրդական սեփականություն և կոլտնտեսային—կոոպերատիվ, այսինքն՝ առանձին կոլտնտեսությունների և աշխատավորների զանազան կամավոր միավորումների սեփականություն:

Կոմունիզմի օրոք կվերանան քաղաքի և գյուղի միջև ընկած էական տարբերությունները, հասարակությունը կդառնա անդասակարգ, կլինի համաժողովրդական միասնական սեփականություն:

Սոցիալիստական հասարակարգին խորթ են այն մարդիկ, ովքեր չեն աշխատում և ապրում են ուրիշների հաշվին: «Ով չի աշխատում, նա չի ուտում», — ահա մեր կյանքի օրենքը: Սոցիալիստական հասարակարգը յուրաքանչյուրին պահանջում է աշխատել ըստ իր ընդունակությունների և ըստ աշխատանքի էլ վարձատրում է մարդկանց: Դա նշանակում է, որ որքան մարդ շատ ու լավ է աշխատում՝ բազմապատկերով հայրենիքի հարստությունները, այնքան բարձր էլ վարձատրվում է նրա աշխատանքը:

Կոմունիստական հասարակարգի կառուցման ընթացքում աշխատանքի դերն ու նշանակությունն ավելի ու ավելի են աճում: Աշխատանքը դառնում է ոչ միայն յուրաքանչյուր մարդու պարտականությունը, այլև պահանջմունքը:

Կոմունիզմի օրոք կվերանա մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև եղած տարբերությունը:

Կոմունիստական շինարարության ընթացքում մեր երկրի աշխատավորները, ժողովրդական դեպուտատների, սովետների, արհմիությունների, կոմերիտմիության և այլ կազմակերպությունների միջոցով, ավելի ակտիվորեն են մասնակցում հասարակական և պետական կյանքին, հասարակության և պետության գործերի կառավարմանը: Կոմունիզմի հաղթանակից հետո գործերը, տնտեսության, գիտության և մշակույթի զարգացումը կկառավարեն հասարակության բոլոր անդամները: Մեր երկրում կոմունիզմի լիակատար հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է լուծել այն կարևոր խնդիրը, որոնք նշված են Սովետական Միության կոմունիստական կուսակցության ծրագրում:

Անհրաժեշտ է կառուցել կոմունիզմի նյութատեխնիկական բազա: Դա նշանակում է՝ ստեղծել այնպիսի հզոր արդյունաբերություն, բարձր մեքենայացված գյուղատնտեսություն, հասնել շինարարության և տրանսպորտի զարգացման այնպիսի մակարդակի, որ մարդիկ առատորեն ապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով: Ահա այդ ժամանակ էլ կիրականանա կոմունիզմի սկզբունքը. «Յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքի»:

Կոմունիստական հասարակարգը ճշմարիտ եղբայրության, բարեկամության և ընկերության փոխօգնության հասարակարգ է: Մեր կուսակցությունը, մեր պետությունը շատ բան են անում կումունիստական ապագայի մարդուն դաստիարակելու համար: Նա պետք է լինի բազմակողմանի զարգացած, կրթված, գաղափարապես համոզված, կոմունիզմի գործին նվիրված, հայրենասեր, իր բոլոր գործերով ու արարքներով ինտերնացիոնալիստ, մարդկանց ծառայելու գործին ամբողջովին նվիրված, ֆիզիկապես կատարյալ:

Մեր երկրի աշխատավորներն ի վիճակի են լուծելու այդ վիթխարի խնդիրները: Մենք առաջինը իրականացրինք սոցիալիստական հեղափոխություն, առաջինը սոցիալիզմ կառուցեցինք: Այժմ, կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, որի դերը մեր հասարակության կյանքում ավելի ու ավելի է աճում, սովետական մարդիկ անձնուրաց աշխատում են որքան հնարավոր է արագ իրականացնելու մարդկության դարավոր երազանքը կոմունիզմ կառուցելու մասին:

Կոմունիզմ կառուցելու գործում կուսակցության և ժողովրդի գործունեության ծրագիրը ՍՄԿԿ 27−րդ համակարգի որոշումներն են: Դրանց իրականացման ճանապարհին կարևոր փուլ է տասներկուերորդ հնգամյակը (1986—1990):

Մենք զբաղված ենք ստեղծարար աշխատանքով և պատերազմ չենք ուզում: Կոմունիստական կուսակցությունը մեծ ջանքեր է գործադրում ողջ աշխարհում խաղաղությունը պահպանելու համար: Սոցյալիստական Միությունը և եղբայրական սոցիալիստական երկրները բոլոր խաղաղասեր ուժերի պատվարն են: Բոլոր երկրներում կոմունիզմի հաղթանակի հետ կապահովվի ողջ աշխարհի խաղաղությունը, և պատերազմն ընդմիշտ կվերանա մարդկության կյանքը:

Սոցյալիզմը և կոմունիզմը մարդկությունը