Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարգևում են Խաղաղություն, Աշխատանք, Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն և Երջանկություն: Այս ամենի համար պայքարում հաճախ զոհվում են աշխարհի ամենաառաջադեմ մարդիկ` կոմունիստները: Երկրագնդի վրա կան տասնյակ միլիոնավոր կոմունիստներ: Օրեցօր աճում ու ամրապնդվում են նրանց շարքերը, մեծանում է նրանց դերը բոլոր երկրներում:

Կոմունիստական շարժումը մեր դարաշրջանի ամենաազդեցիկ քաղաքական ուժն է:

Եվ դուք պետք է մշտապես պատրաստվեք, որ, մեծանանով ակտիվորեն մասնակցեք կոմունիզմի կառուցմանը: Դրա համար հարկավոր է, ինչպես ավանդել է Վլադիմիր Իլյիչ Լենինը, համառորեն սովորել ու հասնել գիտության, տեխնիկայի և մշակույթի բարձունքներին, իսկ հետո մեր հայրենիքի բարօրության համար կատարած ձեր աշխատանքով դուք կմոտեցնեք կոմունիզմի հաղթանակը:

Սոցիալիստական աշխատանքի հերոս

Ինչո՞ւ են մեր երկրում մարդիկ աշխատում բարձր տրամադրությամբ, անվճար մասնակցում շաբաթօրյակներին, կատարում հիվանդ ընկերոջ աշխատանքը: Ինչո՞ւ են գործարանի` կոլտնտեսության շահերը համարում իրենց սեփականը:

Սովետական Միության յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի տերն է: Մենք աշխատում ենք ոչ թե կապիտալիստների ու կալվածատերերի, այլ մեզ համար, մեր սոցիալիստական պետության համար: Որքան հարստանում է մեր երկիրը, այնքան լավ են ապրում սովետական մարդիկ: Ամեն ոք կարող է դրսևորել իր տաղանդը, իր նախաձեռնությունը, ընտրել ցանկացած մասնագիտությունն ու գործը: Եվ եթե գործդ ազնվորեն ու բարեխղճորեն են կատարում, հարգանքի ու պատվի ես արժանանում:

Լավագույններից լավագույնները, նրանք, ովքեր ընթանում են կոմունիզմ կառուցողների առաջին շարքերում, արժանանում են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման և պարգևատրվում Լենինի շքանշանով ու «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալով: Այդ կոչումը սահմանվել է 1938 թ. դեկտեմբերի 27–ին:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին սովետական մարդիկ հերոսաբար աշխատում էին և՛ իրենց, և՛ ճակատ մեկնած ընկերոջ համար, կատարում երկու երեք առաջադրանք:

Հերոսներ ապրում և աշխատում են նաև մեր շարքերում աշխարհի խոշորագույն էլեկտրակայանների շինարարությունում, գիտահետազոտական ինստիտուտներում, դպրոցներում, հիվանդանոցներում, գործարաններում ու կոլտնտեսություններում: Նրան ինչ–որ առանձնահատուկ մարդիկ չեն, ալյ շարքային բանվորներ ու երկրագործներ, գիտնականներ և ուսուցիչներ, պետական գործիչներ: Նրանց կյանքն ու աշխատանքը ընդօրինակման տիպարներ են: ՍԱՀՄ–ում սոցիալիստական աշխատանքի հերոսի պատվավոր կոչման արժանացել է շուրջ 20 հզ. մարդ, որոնցից ավելի քան 210 ը հայ ժողովրդի զավակներ են:

Աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունք ցուցաբերելու շարժումը սովետական մարդկանց շարքերում ծնունդ է առել դեռևս սովետական իշխանության արշալույսին: 1919 թ. ապրիլի 12-ին Մոսկվա-Սորտիրովոչնայա դեպոյում տեղի ունեցավ կոմունիստական առաջին շաբաաթօրյակը, բանվորները հերթափոխից հետո մնացին և անվճար նորոգեցին շոգոքարշերը: Վ. Ի. Լենինը նրանց արարքն անվանեց «մեծ նախաձեռնություն»: Անցավ մի քանի տասնամյակ, և նորից դեպոյի երիտասարդ բանվորները դիմեցին սովետական բոլոր մարդկանց` կոչ անելով սովորել, աշխատել ու ապրել կոմունիստաբար:

Գերազանց աշխատելը, ցանկացած աշխատանքի բարեխղճորեն վերաբերվելը շատ կարևոր է. դրանով մենք մոտեցնում ենք կոմունիզմի հաղթանակը:

Սոցիալիստական երկրներ

Աշխարհում առաջին սոցիալիստական պետությունը մեր հայրենիքն է` Սովետական Միությունը, որն ստեղծվեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի շնորհիվ: Հոկտեմբերի հաղթանակը, որը 20-րդ դարի գլխավոր իրադարձությունն է, արմատապես փոխեց ողջ մարդկության զարգացման